Սերժ Սարգսյանն ինչո՞ւ չի ասել Կարապետյանին՝ տղա ջան, խի՞ ես վրիպել
ПолитическиеՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չունե՞ր հնարավորություն վարչապետ Կարեն Կարապետյանին հարցնելու, տղա ջան, ինչի՞ ես վրիպել. վարչապետը վրիպո՞ւմ է. այդ վրիպումը շատ թանկ նստեց բանակի վրա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։