«Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Вице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного Кавказа «Агенты влияния» Запада в Армении. Артур Сакунц Ложные гарантии Франции: как Макрон «спас» арцахцев. Le Fígaro 

«Համաձայնեք, որ ավելի կոմֆորտ էր թալանչի Սերժ Սարգսյանի օրոք բիզնես անելը Հայաստանում, քան՝ հիմա»

Блогосфера

Ներգնա տուրիստական ամենաառաջատար կազմակերպություններից մեկի համասեփականատեր Բորիս Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

« Մոտ չորս ամիս առաջ , իսկ ավելի կոնկրետ մայիսի 11-ին, մեր կաթվածահար եղած երկրում, իմ կաթվածահար եղած ներգնա տուրիստական ընկերություն են այցելում հարկային օպերներ։ Ինչպես և բոլոր այլ ներգնա տուրիստականները ( մենք աշխատում ենք միայն արտասահմանցիների հետ ), մայիսին մենք արդեն 5 ամիս մինուսով էինք աշխատում Կորոնավիրուսի պատճառով և հիմնադիրների ներդրումներով էինք ընկերությունը պահում։ Գալով գրասենյակ և այն փակ տեսնելով՝ տարածքի տիրոջից հետաքննիչները ճշտում են տնօրենի համարը և ուսումնասիրություն են սկսում մեր գործունեության մասին։ Հրավիրում են տնօրենին օպերների մոտ։

Զրույցի ժամանակ ասում են, թէ սովորական ուսումնասիրություն է՝ ուզում են տեսնեն ոնցա ոլորտը աշխատում։ Բացատրում ենք, որ հիմա շատ ծանր ժամանակա ու կամայական բիզնեսի կարան փակեն նման ուսումնասիրություններով։ Իհարկե, ասում են օրենքով մենք կարող ենք ստուգել ու ստուգում ենք։ Քննարկումներից հետո վարձում ենք հարկային աուդիտորի, որ հասկանանք ինչ ռիսկեր ունենք, ու վարձում ենք ֆինանսիստ, որ գործը վարի, մեր կողմից շփվի օպերների հետ։ Աուդիտից հետո հասկանում ենք, որ հիմնական ռիսկերը կարող են լինել հաշվապահական մանր բացթողումներից, ինչը շատ փոքր ռիսկա։ Սկսում ենք շփվել օպերների հետ ու տրամադրել իրենց կողմից պահանջված փաստաթղթերը։

Որպեսզի պատկերացնեք՝ ինչքան բան են ուզում, ասեմ միայն, որ 2018-19 բոլոր պայմանագրերը, դրսի հաշիվները, տուրիստների վճարումները բանկային քաղվածքները։ Դրանք բոլորը ուղարկում ենք իրենց էլեկտրոնային հասցեին։ Կանչում են հանդիպման և սկսում հերթով անցնել։ Իրենց բաժնի պետը ասում է, որ այդպիսի օրենք կա , եթե պետությունը արտոնություն է տալիս ներգնա տուրիստականին և ազատում է ոլորտը ԱԱՀ-ից, տուրիստականը պարտավոր է ապացուցել, որ իր տուրիստները արտասահմանից են։ Ասումա, անկապ օրենքա բոլոր տուրիստականները բողոքում են , ինչի չեք հավաքվում դիմում վարչապետին, որ փոխեն օրենքը։ Ասումա, բայց քանի որ ես օրենքի մարդ եմ, ես Ձեզանից կարող եմ պահանջել Ձեր բոլոր տուրիստների անձնագրերը։

Բացատրում ենք, որ բոլոր տուրիստները կամ քարտով են վճարել, կամ փոխանցումով, ու կարող եք բոլորի անունները տեսնեք ու համոզվեք, որ ոչ մի հայկական անուն չկա։ Բացի դա, ասում ենք՝ կարող ենք տուրիստների ավիատոմսերը ուղարկենք։ Ասումա դա ինձ բավարար չէ։ Այդտեղից հասկանում ենք, որ ոչ թե նպատակ ունեն պարզել պետությանը խաբել ենք, թե չէ, այլ ուզում են կամ փակել ֆիրման, կամ նենց տուգանել, որ երկար ուշքի չգանք։

Սկսում եմ մտածել, որ իրենցից մեկը նմանատիպ ընկերություն ունի և փորձում է հասկանալ ֆիրմայի գործելու մեխանիզմը , ձեռքի հետ էլ ֆիրման փակի։ Այդ պահից ասում ենք, որ կտրամադրենք փաստաթուղթ միայն գրավոր հարցման դեպքում։ Միաժամանակ հետո գրավոր հարցում են անում՝ ուզելով բոլոր տուրիստների անձնագրերը՝ 2018-19 թվին եկած։ Կիսափակ ընկերությունում ահռելի աշխատանք ենք անում, բոլորը պատրաստում ենք ուղարկում։ Զանգում են էլի փաստաթղտեր են ուզում։ Ասում ենք գրավոր ուզեք, սկսում են ասել հենա մի հատ գրավոր ուզել ենք հերիքա, սենց տվեք։ Ասում ենք չէ ու որ կասկածում ենք, որ գործ եք սարքում: Ասում են կարողա գիտեք գործ սարքող ենք ու տենց հեսա հալներդ կտեսնեք տոնայնությամբ ասում են եղավ գրավոր կուզենք:

10 օր հետո զանգ ենք ստանում ՊԵԿ-ից, որ քրեական օրենսգրքի 205.1 կետի առաջին մասով գործ են նախապատրաստում մեր դեմ, ինչը ենթադրումա դիտողաբար հարկերից խուսափել առանձնապես մեծ չափով: Ես ուզում եմ կամայական մեկդ Ձեզ դնեք տնօրենի տեղը և պատկերացնեք ապրումները, երբ Ձեզ մեղադրում են հանցանքի մեջ, որի համար հասնում է 2-5 տարի ազատազրկում: Քննարկում ենք հիմնադիրներով, խորհրդակցում ենք իրավաբանի հետ ու որոշում ենք զանգել հետաքննիչին, մանրամասներ իմանալ, որ պատրաստված գնանք:

Հետաքննիչը ասում է, որ շահութահարկի մեջ ծախսեր ենք ներառել, որոնք իրականում չենք արել: Գովազդ ու վրացական գործընկերոջը փոխանցում: Հասկանում ենք, որ 2.5 ամիս ստուգեուց հետո բան չեն գտել ու գործը ուղարկել են ՊԵԿ-ի ուրիշ բաժին, որ ոչ մի բանի համար քրեական գործ հարուցեն: Մյուս օրը բոլոր փաստաթղթերով գնացինք հետաքննիչի հետ հանդիպելու: Հետաքննիչը բավականին բանիմաց և ադեկվատ տղա էր ու երբ ներկայացրինք գովազդային ծախսերի և վրացի գործընկերոջը կատարած փոխանցման բոլոր քաղվածքները, ասեց՝ ամեն ինչ պարզա: Խոսքի մեջ հասկացանք, որ ինքն էլ է զարմացած, թե ինչի են այս գործը իրան ուղարկել: Մեկ շաբաթ հետո ծանուցում ստացանք, որ գործ չի հարուցվել և գործը փակվել է: Կից կարող եք տեսնել բոլոր մեզ ուղարկած փաստաթղթերը:
2.5 ամիս, 2018-2019 թ-ի ինտենսիվ ստուգումներից հետո մեր ընկերությունը չի համարվում ստուգված (Հարկային տեսանկյունից) և հարկային տեսչությանը կարող է հանգիստ նույն բաները ստուգի, քանի-որ մեր վրա ոչ-թե ստուգում էին բացել, այլ ուսումնասիրություն: Այսինքն, կարան ևս 2.5 ամիս ստուգեն հետո, մի հատ էլ ու տենց շարունակ:

Լուծում: Հիմնադիրներով որոշեցինք ընկերության գլխամասային գրասենյակը տեղափոխենք Վրաստան: Մեր ընկերության վաճառքների մեջ Հայաստանը կազմում էր մի փոքր մաս: Մնացածը կովկասի մյուս երկրներն են ու կենտրոնական Ասիայի 5 երկիրը: Պարզ լեզվով ասած՝ մենք արտասահմանցիների վրա Ուզբեկստան էինք ծախում, գումարը բերում Հայաստան, եկամուտը գլխից վերցնում ու մնացածը ուղարկում ուզբեկ մատակարարներին:

Հիմա այդ ամենը կանենք Վրաստանի միջոցով, ինչի շնորհիվ կխնայենք մոտ 70000 Եվրո, քանի-որ Վրաստանում ավելի էժան հարկային դաշտ է: Մյուս տարի Հայաստան չի մտնի մոտ 4 000 000$ : Հայաստանում ունեմ նաև նմանատիպ ( բացառապես դրսից փող բերող ) ևս 2 ընկերություն, որոնք որոշել ենք գրանցել օֆշորային գոտում: Այսպիսով, կլուծենք այն խնդիրը, որ մի հատ խլինք հարկայինի չինովնիկի պատճառով կարողա անցնենք դժոխքի միջով:
Ես համոզված եմ, որ հարկային օպերները ունեցել են անձնական հետաքրքրություն իմ ընկերությանը վնաս տալու: Եթե մեր երկրում այս հարկային տեռորի համակարգը չփոխվի՝ բոլոր բիզնեսները կգտնեն նմանատիպ լուծումներ:
Վերջաբան։ Լոքդաունից ընդամենը 13 օր հետո, 2.5 ամիս ընկերությանը քրքրել, վերջում ոչ մի բանի համար գործ փորձել հարուցել, ընկերության համար ստեղծել հավելյալ 2 500 000 դրամի հաշվապահական և իրավաբանական ծախսեր ու վերջում գործը փակել դրա հետ մեկ տեղ ընկերությունդ ստուգված չի համարվում հարկայինի կողմից: Համաձայնեք, որ ավելի կոմֆորտ էր թալանչի Սերժ Սարգսյանի օրոք բիզնես անելը Հայաստանում, քան հիմա (մեծ ամոթ եմ զգում վերջին նախադասությունը գրելու համար, բայց փաստը մնումա փաստ)։ Հուսամ՝ նաև ամոթ կզգա մեր կառավարությունը նման սրիկա համակարգ ունենալու համար»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»Погода в АрменииFox News: К дому советника президента США подбросили навозВ Сюникской области произошло ДТП со смертельным исходомДруг и директор Пугачевой отказались комментировать слухи о ее возможном признании иноагентомФранцузские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторожденияФранцузский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителейГлава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственностиВице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейкиИнститут Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армянПригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеровВице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного КавказаСтало известно, сколько потерял Иван Ургант из-за бойкотаАзербайджан предупредил ЕС и НАТО о последствиях военной помощи АрменииВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 МАРТА«Агенты влияния» Запада в Армении. Артур СакунцСтепа Сафарян «соскакивает» с Никола и Анны: откровенный разговор с воскепарцами (видео)Ложные гарантии Франции: как Макрон «спас» арцахцев. Le FígaroБелорусский рынок закрывается. Первые ласточки «флирта» с ЗападомЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Овик АгазарянЭкс-посол Аргентины в Армении награжден Памятной медалью министерства иностранных дел Республики АрменияУченые поставили на Южном полюсе тысячи ловушек для нейтриноГрузинский министр посетил институт древних рукописей им. Маштоца «Матенадаран»Зеленский уволил Данилова и назначил ЛитвиненкоВ ОДКБ осудили теракт в «Крокусе»Финляндия считает РФ «наиболее серьезной угрозой»Премьер-министру представлен отчет о деятельности Военно-промышленного комитета за 2023 годПо случаю 100-летия Национального архива Армении была проведена международная конференцияВ Совфеде оценили слова постпреда США в ООН о необязательности резолюций СБМаск назвал условия, при которых Украина должна получать финансирование Запада
Самое популярное