Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին 

Կինն է իր մարմնի տերը, և ինքը պետք է որոշի՝ կցանկանա՞ աբորտ անել, թե՞ ոչ

Հասարակություն

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում մի խումբ փաստաբանների կողմից ներկայացվեց «Չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթ:

Ըստ փաստաբան Ներսես Իսաջանյանի առաջարկածի՝  Հայաստանում պետք է արգելվեին հղիության արհեստական ընդհատումները (աբորտները)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հղիությունն իրական վտանգ է ստեղծում կնոջ կյանքում։

Սակայն, չընդունելով բերված նախագծերում ներկայացված դրույթների իրավական կողմերը, հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հանրագրի հարցը դրեց քվեարկության, որը մերժվեց միաձայն:

Չնայած նրան, որ ԱԺ-ն միաձայն մերժեց ներկայացված առաջարկությունը, այնուամենայնիվ աբորտների արգելքի հարցին անդրադարձավ նաև ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ինքը և իր գործընկեր Շաքե Իսայանը առաջիկա օրերին շրջանառության մեջ  կդնեն չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին օրենքի նախագիծ, որով կարգելվի հղիության արհեստական ընդհատումը, բացառությամբ, եթե բժիշկների ցուցումով կինն ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են հղիության հետ։

Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր  Արման Ղարիբյանի հետ, որը հետընթաց քայլ որակեց Հայաստանում աբորտի հնարավոր արգելքը․ «Հայաստանում ամեն տեսակի աբորտ արգելելը, կարող եմ ասել, մեծագույն հետընթաց է։ Աբորտ անելը կնոջ իրավունքն ու ազատությունն է: Կինն է իր մարմնի տերը, և ինքը պետք է որոշի՝ կցանկանա՞ աբորտ անել, թե՞ ոչ»,- նշեց Արման Ղարիբյանը:

Ըստ նրա՝ որևէ մեկին պետք չէ պարտադրել դառնալ ծնող. «Ոչ ցանկալի կամ պատահական հղիության դեպքում կնոջը արգելել աբորտ անել, նշանակում է՝ նրան պարտադրում և հարկադրում են դառնալ ծնող: Իսկ հարկադրաբար ծնող դարձածը, երբեք չի կարող լինել լավ ծնող և երեխայի մասին լավ հոգացող մայր»,- ընգծեց նա:

Փաստաբանների կողմից առաջարկված «Չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին»  օրենքի փոփոխության վերաբերյալ Արման Ղարիբյանը նկատեց 2 խնդիր. «Առաջին խնդիրը կնոջ ազատությունն է և իր մարմնի նկատմամբ իշխանության կորուստը: Երկրորդը՝ երեխայի ապագայի խնդիրը, որ ինքը ոչ ցանկալի է և չի ունենալու մայր, որն իրեն կսիրի»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը այն կարծիքին է, որ վերոնշյալ առաջարկության ընդունումը Հայաստանում կարող է ավելացնել կոռուպցիոն ռիսկերը. «Փորձը ցույց է տվել, որ այն երկրներում, որտեղ արգելված են եղել աբորտները, կանայք այնտեղ միշտ զարտուղի ճանապարհների են դիմել: Այսինքն` դա պարզապես ավելացնելու է ոչ ապահով պայմաններում աբորտների քանակը և պատճառ է դառնալու կոռուպցիոն դեպքերի ավելացման: Շատ երկրներում թույլատրում են աբորտն այն պատճառով միայն, որ կանայք անապահով պայմաններում դա չանեն, քանի որ այն կարող է վտանգել նրանց կյանքը:  Եթե կինը ցանկանում է ազատվել երեխայից, միևնույն է, նա դա կանի»,- եզրափակեց Արման Ղարիբյանը:

Զվարթ Պետրոսյան 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը
Ամենադիտված