Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարությանը՝ DJ Վակցինայի երեխայի վերաբերյալ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարություն է տարածել Արուսյակ Մկրտչյանի ( DJ Վակցինա) երեխայի և օրենսդրական բացերի վերաբերյալ.

«Արուսիկ Մկրտչյանը (հանրային դաշտում ավելի հայտնի որպես DJ Վակցինա) արդեն մի քանի օր է սոցիալական ցանցերում բարձրաձայնում է, որ իր երեխայի հայրը՝  իրենից առանձին բնակվող Ռուբեն Խաչատրյանը, վերցրել է երեխային, և մայրը որևէ տեղեկություն չունի փոքրիկի գտնվելու վայրի ու որպիսության մասին։ Արուսյակ Մկրտչյանի փոխանցմամբ՝ երեխան վատառողջ է և հատուկ խնամքի կարիք ունի, ուստի մայրն անհանգիստ է նաև երեխայի առողջական վիճակից ելնելով։ Այս ժամանակահատվածի ընթացքում մայրը բախել է բոլոր դռները, սակայն որևէ պատկան մարմին չի փորձել օգնել նրան։ 

Ստեղծված իրավիճակն առավել խնդրահարույց է ներպետական օրենսդրական կարգավորումների անկատարության արդյունքում։

Առհասարակ, երեխան ունի իր ծնողների հետ շփվելու իրավունք, և ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչելը կամ նրանց առանձին բնակվելը չի սահմանափակում երեխայի այդ իրավունքը։ Միաժամանակ, երեխայից առանձին ապրող ծնողն էլ իրավունք ունի երեխայի հետ շփվելու[1], սակայն մշտապես անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությանը, և ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ[2]։

Հայաստանում մինչ դատական կարգով երեխայի նկատմամբ խնամակալության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը փաստացի որևէ կառույց հարցի լուծման կապակցությամբ օժտված չէ օրենսդրական հստակ լծակներով։ Հանրապետության տարածքում խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորությունների շրջանակը ևս սահմանափակ է, և նշված մարմինները մերձավոր ազգականների հետ երեխային շփվելու հնարավորություն տալուց ծնողների կամ նրանցից մեկի մերժման դեպքում կարող են պարտավորեցնել ծնողներին կամ նրանցից մեկին չխանգարելու այդ շփմանը[3]։ Իր հերթին, Քրեական օրենսգիրքը ծնողի կողմից երեխային առևանգելու վերաբերյալ որևէ դրույթ ևս չի սահմանում։

Այս առումով միջազգային փորձի[4] ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտանեկան հարցերով մասնագիտացված դատարանները, գնահատելով իրավիճակն ու առաջնորդվելով երեխայի լավագույն շահի սկզբունքով, հնարավոր սեղմ ժամկետներում կարող են որոշում կայացնել (child recovery order)` պարտադրելու երեխային հետ վերադարձնել։

Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն նշված ընթացակարգի բացակայությունը, այլև առհասարակ երեխայի լավագույն շահի պաշտպանության երաշխիքի բացակայությունն ինքնին առավել խնդրային է դարձնում երեխաների վերաբերյալ ցանկացած որոշման կայացում։

Այս առումով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2015 թվականի մայիսի 6-ի № 2056 (2015) բանաձևով[5] անդամ պետություններին կոչ է անում ապահովել, որ երեխաների՝ որպես իրավունքի ինքնուրույն սուբյեկտների լավագույն շահերն առաջնային ուշադրության արժանանան երեխաների պաշտպանությանն ու զարգացմանը միտված ցանկացած հանրային կամ մասնավոր գործողության շրջանակներում։

Համանման կարգավորումներ են նախատեսված նաև ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով[6], ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներում[7], համաձայն որոնց՝ պետական իրավասու մարմինների, այդ թվում նաև` դատարանների կողմից երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ վեճերի լուծման համար վճռորոշ նշանակություն ունի երեխայի լավագույն շահը, որի գնահատումը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից։

Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ պետությունը պետք է հրատապ քայլեր ձեռնարկի ներդնելու ընթացակարգային կարգավորումներ, որոնք կապահովեն երկուստեք երեխայի լավագույն շահի ապահովումն ու ծնողների իրավունքների պաշտապանությունը»։

 Կարդացեք նաև` DJ Վակցինան դեռևս նորություն չունի երեխայից. հույս ունի՝ երեխային կկարողանա վերադարձնել՝ հանրային ալիք բարձրացնելով


[1] ՀՀ ընտանեկան օրենսգիրք, հոդվածներ 42, 54

[2] ՀՀ ընտանեկան օրենսգիրք, հոդված 53

[3] https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=106809

[4] Տես Մեծ Բրիտանիայի, Ավստրիալիայի օրինակները https://www.familycourt.wa.gov.au/A/application_recovery_orders.aspx, http://www.familycourt.gov.au/wps/wcm/connect/fcoaweb/family-law-matters/parenting/recovery-orders/  

[5] https://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-en.asp?fileid=21783&lang=en

[6] https://www.ohchr.org/en/professionalinterest/pages/crc.aspx

[7] Տես օրինակ՝ «N.Ts. v. Georgia» 2016 թվականի փետրվարի 2-ի գործով վճիռը, «C. v. Finland» 2006 թվականի մայիսի 9-ի գործով վճիռը, «Olsson v. Sweden» 1988 թվականի մարտի 24-ի գործով վճիռը

              

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ
Ամենադիտված