«Սարսափելի» 2020 թվականի նոր մարտահրավերը. Կալիֆորնիայում անտառային հրդեհներ են․ BBC (տեսանյութ)
ՏեսանյութերԿալիֆորնիայում անտառային հրդեհների արդյունքում ռեկորդային գրեթե 1,5 միլիոն հեկտար տարածք է այրվել։ Հրդեհներից զոհվել է ութ մարդ, ոչնչացվել է 3 300 կառույց: Միաժամանակ այրվել են նահանգի պատմության մեջ երկրորդ և երրորդ ամենամեծ՝ Հյուսիսային Կալիֆորնիայում գտնվող SCU և LNU կայծակնային համալիրները: Սեպտեմբերի 6-ին Կալիֆորնիայի Ուուդլենդ Հիլզում գրանցվել է Լոս Անջելեսի շրջանում երբևէ ամենաբարձր՝ 50° C ջերմաստիճան: Վտանգի սպառնալիքը դեռ առկախված է։ Կանխատեսվում է, որ այս շաբաթ Կալիֆորնիայում ջերմաստիճանը զգալիորեն կնվազի, բայց հրշեջները պատրաստվում են նոր սպառնալիքի: Ակնկալվում է, որ Սանտա Անա և Դիաբլո քամիները կծածկեն նահանգը և ավելի մեծ անախորժություններ կպատճառեն։ Հոկտեմբերյան քամիները առջևում են։