Վթար Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին. կա 1 զոհ, 2 վիրավոր Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին. կա 1 զոհ, 2 վիրավոր
Чрезвычайный случайՍեպտեմբերի 9-ին՝ ժամը 20.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 51-րդ կմ-ին «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 64-ամյա ուղևոր Նորայր Եփրեմյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ 67-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։