Իրինա Շեյքը` Նյու Յորքի փողոցներում (լուսանկարներ)
Պապարացիները մոդել Իրինա Շեյքին լուսանկարել են Նյու Յորքի փողոցներում` դստեր հետ։ Ինչպես երևում է կադրերում, Իրինան կրում է հովազի պրինտերով հագուստ, ցածրակրունկ կոշիկներ և արևային ակնոցներ։
Դատելով ձեռքին բռնած վառ դեղին գնդակից ` Իրինան գնում էր ոչ թե երեկույթի, այլ դստեր՝ Լեիայի հետ զբասանքի։
Հիշեցնենք, որ վերջին ամսվա ընթացքում նա հայտնվել է Vogue-ի միանգամից երկու շապիկներին` իտալական և ռուսական: Շատերը ենթադրում են, որ ռուս մոդելը սիրային կապի մեջ է Վիտո Շնաբելի հետ, նրանց միասին են տեսել մի քանի անգամ: