Արայիկ Հարությունյանի դեմ բողոքով հացադուլ հայտարարած բանաստեղծը կգիշերի կառավարության դիմաց (տեսանյութ)
Հասարակություն«Պահանջում եմ Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ ինքը զբաղվում է ազգապղծությամբ: Հանրակրթական ծրագրում Արայիկ Հարությունյանը ցանկանում է ներառել սեռական դաստիարակություն առարկան, իսկ երեխան, որը հոգեպես դեռ պատրաստ չէ նման ինֆորմացիաների, հոգեպես խեղաթյուրվում է»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին ասաց կառավարության շենքի դիմաց հացադուլ իրականացնող Մինաս Մարտիրոսյանը:
Նշենք, նաև, որ Մինաս Մարտիրոսյանը հացադուլը սկսել է այսօր, որը շարունակելու է այնքան ժամանակ, քանի դեռ չկա Արայիկ Հարությունյանի հրաժարականը. «Այստեղ եմ մնալու, այստեղ եմ քնելու, մինչև Արայիկ Հարությունյանը հրաժարական չտա»:
Մանրամասները՝ տեսանյութում.