ԱԺ հանձնաժողովը պետք է Արսեն Ջուլֆալակյանին ու Արայիկ Հարությունյանին կանչի ու հասկանա խնդիրը. Սոֆյա Հովսեփյան
SocietyՊարոն Ջուլֆալականին ցանկանում եմ հաջողություններ. ես վստահ եմ, որ մենք դեռ կունենանք հնարավորություն քննարկելու այս հարցը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Այն, ինչ ինքը կարող էր անել, ես վստահ եմ՝ ոչ ես, ոչ մյուս գործընկերները չենք կարող անել։ Ակնհայտ խնդիրներ չեն եղել: Ես պատրաստ եմ հրապարակավ էլ խնդրել, որպեսզի իր որոշումից ետ կանգնի, ետ գա ու իր կարևոր դերն ունենա այն ամուր թիմում, որը մենք ունենք կրթության հանձնաժողովում,-նշեց նա ու հավելեց՝ Եթե իմ խնդրանքն անցնի, նա իմ խնդրանքին տուրք տա ու վերադառնա, ես կդառնամ ամենաուրախ պատգամավորներից մեկը։ Լրագրողներից մեկի հարցին, թե հնարավոր է Ջուլֆալակյնի քայլին հետևեն այլ պատգամավորներ, պատգամավորը նշեց, որ չի կարող ասել՝ նշելով, որ անգամ Ջուլֆալակյանի հրաժարականը հասկանլի չէր։
Սոֆյա Հովսեփյանը նշեց նաև, որ կարծում է՝ ԱԺ գլխադասային հանձնաժողովն Արսեն Ջուլֆալակյանին ու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին կանչի ու հասկանա, թե որն է եղել խնդիրը։