47-ամյա Արմինկան հանդես է եկել հմայիչ կերպարում (լուսանկարներ)
Հայկական շոուբիզնեսի ամենաոճային աստղերից մեկը` երգչուհի Արմինկան, շարունակում է զարմացնել երկրպագուներին իր հմայիչ կերպարներով:
Այս անգամ ամերիկաբնակ երգչուհին ներկայացել է ճերմակ տոպով և տաբատով: Արմինկան նախընտրել է վառ շպար և նուրբ աքսեսուարներ:
47-ամյա մայրիկը հրապարակմանը կից խոսել է իր` ձեռքերը գրպանում դնելու սովորության մասին:
«Ձեռքերը գրպանում դնելն ինձ մոտ սովորություն է դեռ դպրոցական տարիքից: Դրա մեջ մի տեսակ թիթիզ ինքնավստահություն կա»,- գրել է նա։
Մեկնաբանություններում հետևորդները շտապել են գովեստի խոսքեր շռայլել երգչուհուն: «Ինչ գեղեցիկ եք»,- գրել է օգտատերերից մեկը: