Այս կյանքում չկա ոչինչ, որ հավերժ է․ Տիմատի-Րեշոտովա զույգը բաժանվել է
ԺամանցՈրքան էլ սա ցավոտ լինի Ձեզ համար և մեր հարազատների, այս տարին ծանր փորձության տարի էր շատերի համար, սակայն մեր միությունը դրան չդիմացավ։ Մենք այլևս մի ամբողջություն չենք, ամուսին ու կին չենք, չենք ապրում միասին։ Այս մասին Ինստագրամի իր էջում հայտնել է ռեփեր Տիմատիի կինը՝ մոդել Անաստասիա Րեշետովան։ Մոդելը նշել է, որ միասին անցկացրած վեց տարիները հիասքանչ են եղել։
« Մենք եղել ենք լավագույն ընկերները, սիրեկանները, գործընկերները։ Մեր միջև շատ բան է եղել և այն եղել է հիանալի։ Այս հարաբերությունները շատ բազմաբովանդակ են եղել, լեցուն և էմոցիոնալ։ Այս կյանքում չկա ոչինչ, որ հավերժ է, ամեն բան մի օր վերջանում է։ Ես փոխվել եմ և իմ հայցքները կյանքի հանդեպ նույնպես։ Կեղտոտ խոսակցություններից խոսափելու համար նշեմ, որ այս ամենում այլ մարդկանց դերակատարություն չկա։ Ես չգիտեմ՝ ինչ կլինի հետագայում, սակայն այժմ իմ ուշադրությունը կենտրոնացած է այլ ուղղության վրա։ Վստահ եմ, որ մեր հարաբերությունրը կհաջողվի վերածել ծնողական իդեալական տանդեմի մեր որդու՝ Ռատմիրի համար։ Շնորհակալ եմ քեզ այն ամենի համար, ինչ արել ես ինձ համար, քո սիրո և անսահման աջակցության համար, այն բանի համար, որ 18-ամյա հիմարիկ աղջանից դարձրիր ինձ այնպիսին, ինչպիսին հիմա եմ։ Ներիի ինձ ամեն եղածի համար, ես խոստանում եմ քեզ դաստիարակել մեր որդուն՝ լցված սիրով դեպի իր հայրը»,-գրել է Անաստասիան։ Մեկնաբանություններում հետևորդներն ու հայտնի մարդիկ իրենց ցավակցությունն են հայտնել երբեմնի երջանիկ զույգին։ Նշենք նաև, որ Տիմատին, իր հերթին, որ մի գրառմամբ հանդես չի եկել և չի մեկնաբանել նախկին կնոջ գրառումը։