Բանակում ծառայելը պիտի պատիվ լինի. առնվազն՝ սկզբնական շրջանում, համարվի. Վահագն Թևոսյան
БлогосфераԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
« Բանակում ծառայելը պիտի պատիվ լինի: Առնվազն՝ սկզբնական շրջանում, համարվի: Այս ընկալման արմատավորմամբ նաև հնարավոր կլինի օրինակելի բանակ զարգացնել: Ինչ-որ մի պահից բաշիբուզուկը պիտի ջանա ու չկարողանա բանակ ընկնել, ու հանրությունը պիտի հասկանա, որ բանակ չընկած մարդը, եթե գիտությամբ չի զբաղվել, եթե հիվանդ չի եղել, եթե օրենքը հնարավորություն չի տվել, եթե ուզել ա, ու չի ստացվել, այլ ուղղակի թռել ա, այլ կերպ ասած՝ էդ պատվին իրեն արժանանալուց զրկած մարդը ուղղակի բաշիբուզուկ ա կամ վախկոտ: Միայն այդ ժամանակ բանակից թռնելը կդառնա զարմանալի ու անտրամաբանական: Իսկ եթե բանակից թռել ես (ոչ թե օրենքով ազատվել ես, ոչ թե հանգամանքների բերումով ուշացել ես կամ հեռու ես եղել, այլ հենց թռել ես), բանակի ինչի՞ն ես պետք:
Նշենք, որ Մխիթար Հայրապետյանը ևս իր հերթին, անդրադառնալով այս թեմային գրել էր․
Հարգելի՛ հայրենակիցներ,
Երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝
27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։ Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան» ։