Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը ԵՄ–ն և ՆԱՏՕ-ն թքած ունեն Հայաստանի ու նրա քաղաքացիների իրական կարիքների վրա․ ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է 

Նվիրատվություններ և թանկարժեք գնումներ. ինչպես կտրուկ հարստացան իշխանությունների «սրտի» դատավորները

Վերլուծական

Հայստանում հեղափոխութունից հետո նոր իշխանութունների թիրախում հայտնվեց դատական համակարգը, դատավորները ներկայացվում էին իբրև նախորդ իշխանությունների քաղաքական կամքի հլու-հնազանդ կամակատարներ և դատական վճիռներ դակողներ: Նոր Հայաստանում մի շարք ռեզոնանսային դատական գործեր մեկնարկեցին, որոնց կենտրոնում հենց նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն էին, և ուշագրավն այն է, որ նախկին պաշտոնյաներին դատելու «սուրբ» գործը պատահականորեն մակագրվում էր մշապես նույն դատավորական կազմի՝ իշխանությունների «լյուբիմչիկներին»: Էլ ավելի ուշագրավ է, որ այդ դատավորների ֆինանսական դրությունը կտրուկ բարելավվել է՝ իշխանահաճո դատական վճիռներ կայացնելու ֆոնին, սակայն իշխանության եկած նախկին ընդդիմադիրների համար նրանք այլևս քաղաքական վճիռներ դակողներ չեն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին երկու տարիների ընթացքում առավել ռեզոնանսային դատական գործերում ներգրավված՝ նախկիններին դատող դատավորների ունեցվածքը, որը վերջիններս հայտարարագրել են՝ ներկայացնելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Մարտի 1-ի գործի անջատված մասը, որում ներգրավված է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քննելու է դատավոր Վարդան Գրիգորյանը։  Նրա 2018-ի թվականի հայտարարագրի համաձայն՝ Երևանի դատարանում պաշտոնը ստաձնելիս, Գրիգորյանն ուներ երկու բնակարան, Nissan Teana մակնիշի մեքենա, 2,1 մլն դրամ ու 660 դոլար։ 2019 թվականին Գրիգորյանի բնակարանների թիվը կտրուկ ավելացել է` հասնելով 3-ի, բացի այդ, նա ձեռք է բերել նաև Lexus մակնիշի ավտոմեքենա: Եկամուտները 2019-ն կազմել են 13 միլիոն դրամ, 3500 ԱՄՆ դոլար: 

Այսօր Մարտի 1-ի գործը քննում է դատավոր Աննա Դանիբեկյանը: 2018 թվականին նրա փոխառությունները կազմել են 17մլն, 10մլն և 4մլն դրամ։ Դրամական միջոցները 3 մլն-ից նվազել են 2 մլն, սակայն աճել են եկամուտները՝ 9,885,776.00 դրամ, որից 6,135,824.00 դրամն աշխատանքից ստացված վարձատրությունն է, իսկ մնացածը՝ փոխառությունները։ 


Քրեական գործը, որով անցնում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, քննում է դատավոր Վահե Միսակյանը: Վերջինս 2018 թվականին հայտարարագրել էր 3,900,000.00 ՀՀ դրամ արժողությամբ MAZDA 6 2.5 L ավտոմեքենան, 3,500,000.00 ՀՀ դրամ, 5,000.00 ԱՄՆ դոլար:  Իսկ ահա 2019-ին դատավորը Երևանի Արաբկիր վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան: Բացի այդ, որպես այլ եկամուտ է նշվում 2 միլիոն դրամը:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, որը վերջերս մերժեց ՊեԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը, 2018-ին հայտարարագրել էր 2,400,000.00 ՀՀ դրամ, 2,500.00 ԱՄՆ դոլար և 150,000.00 ռուբլի: Հարկային տարում նրա եկամուտները կազմել են 9,648,732.50 ՀՀ դրամ, միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ դատավորը որպես նվիրատվություն հայտարարագրել է նաև 200,000.00 ռուբլի և ևս 100 հազար ռուբլու նվիրատվություն ոմն Հովսեփյան Արայից՝ արդեն 2019 թվականին: Բացի այդ 2019-ին Մարաբյանը նույնպես ձեռք է բերել բնակարան, սակայն արդեն Ավան վարչական շրջանում: 

Մանվել Գրիգորյանի գործը քննող՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2018-ի համեմատ նույնպես կտրուկ բերելավել է իր սոցիալական դրությունը: Մասնավորապես՝ նա ձեռք է բերել բնակարան և կայանատեղի Արաբկիր վարչական շրջանում: Հետաքրքիր է նաև, որ իբր այլ եկամուտ դատավորը նշել է 2 միլիոն դրամը, որը ստացել է Հայաստանի Հանրապետությունից, թե որ ծառայությունների համար՝ հասկանալի չէ: 

Վերջերս էլ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գործն էր մակագրվել դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Այս դատավորը հայտնի է նրանով, որ բավարարել էր Արա Մինասյանի՝ Միքայել Մինասյանի հոր, կալանավորման միջնորդությունը: Բացի Միքայել Մինասյանի, Արա Մինասյանի և Վահագն Հարությունյանի գործերը, դատավոր Արտուշ Գաբրիելյանին են բաժին հասել նոր Հայաստանի մնացած աղմկահարույց դատական գործերի մեծ մասը։ Մասնավորապես, մամուլում առկա տեղեկատվության համաձայն` դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու միջնորդությունը։ Գաբրիելյանի պարագայում, սակայն, առավել ուշագրավ է ոչ թե իր, այլ իր կնոջ հայտարարագիրը: Վերջինս, նշելով ընդամենը կես միլիոն դրամի աշխատավարձ, միևնույն ժամանակ հայտարարագրել է շուրջ 34 միլիոն դրամի դրամական միջոց:

Ինչպես տեսնում ենք, ռեզոնանսային քրեական գործերի կենտրոնում հայտնված իշխանության սրտի դատավորների ֆինանսական վիճակը կտրուկ բարելավվել է, սակայն, իհարկե բաց է մնում այն հարցը, թե ինչպես դատավորի աշխատավարձով ապրող անձինք կարող են բնակարաններ գնել նորակառույց շինություններում, թանկարժեք ավտոմեքենաներ ձեռք բերել և ինչն էլ ավելի հետաքրքիր է՝ ստանալ նվիրատվություններ անհասկանալի աղբյուրներից: Առնվազն տարակուսելի է, որ այս հանգամանքը չի գրավել պատկան մարմինների ուշադրությունը, այն պարզ պատճառով, որ հենց օրվա իշխանություններն էին ամեն առիթով հայտարարում դատական համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը ԵՄ–ն և ՆԱՏՕ-ն թքած ունեն Հայաստանի ու նրա քաղաքացիների իրական կարիքների վրա․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր
Ամենադիտված