Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ» «Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» 

Մարտի 1-ի դատավարությունը սպառվել է. Էլինար Վարդանյան

Բլոգոսֆերա

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրում է.

«Արդեն երկու տարի է  մարտի 1-ի քրեական գործը մեր կյանքի անբաժանելի մասն է. Այն սկսվեց «... արդեն իսկ բացահայատված է հայտարարությամբ»  և տոտալ քարոզչությամբ,  շարունակվեց դատարանների շրջափակմամբ, գաղտնալսման սկանդալով, Սահմանադրական դատարանի յուրացման փորձերով, անհնազանդ դատավորների հանդեպ բռնաճնշումներով,  կամակատար դատավորների համակարգի ստեղծումով և այլն։ Այսօր հասել ենք այս տրամաբանական շղթայի սպառմանը։ Սա նշանակում է՝ այս դատավարությունը դուրս է հասարակական օրակարգից, այն չի հետաքրքրում հասարակությանը, քարոզչությունը չի աշխատում, դատական համակարգի անաչառությանը ոչ ոք չի հավատում, իսկ բուն դատական պրոցեսը չունի ոչ մի հեռանկար...

Բարձր էյֆորիկ ալիքը իշխանության հետ արդեն սկսել է խաղալ իր չար կատակը։ Այն, ինչը իշխանությունը մինչև վերջին կաթիլն օգտագործեց իր շահի համար, հիմա աշխատում է իր դեմ։ Հարցը եկավ  հասավ իր սպառման կետին. Ինչ անե՞լ։ Կարելի է շարունակել ևս մի քանի ամիս, բայց միևնույն է  անկհայտորեն լուծումներ են պետք։

Ի սկզբանե պարզ էր, որ մարտի մեկի դեպքերի, սպանությունների բացահայտման անվան տակ իրականացվող նախաքննությունը գնում էր սխալ առաջադրված մեղադրանքի ճանապարհով:Մենք այդ մասին բազմիցս նախազգուշացրել էինք։ Չէր կարելի մարտի 1-ի գործը նեղացնել, սահմանափակել սահմանադրական կարգի տապալման անհասկանալի, խիստ վիճելի հոդվածով։ Ակնհայտ էր, որ ՀՔԾ-ի և դատախազության որոշումը ՝ մեղադրանք առաջադրել սահմանադրական կարգի տապալման համար, ի սկզբանե քաղաքական որոշում էր և դատապարտված էր ձախողման։ Իսկ մարտի մեկի զոհերի հարազատները, ծնողները այս գործի շրջանակներում չէին ստանալու իրենց որդիների մահերի վերաբերյալ հարցի պատասխանը։ Հասարակությունը չէր ստանալու որևէ  պարզաբանում՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ եղավ։

Քննվող գործն, ըստ էության, մարտի մեկի զոհերի հետ անմիջական կապ չունի, և զոհերի հարազատները քրեական գործի առանձնացած այս մասով դատական պրոցեսում անելիք չունեին։ Բայց նրանց երկու տարի շարունակ խաբել են, հուսադրել՝ այս նիստում չէ, հաստատ մյուսում կստանաք ձեր հարցերի պատասխանները։

Հիմա  Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները որոշեցին դադարեցնել մասնակցությունը դատական նիստերին՝ մեղադրելով դատախազությանը՝ բավարար կամք և ջանքեր չգործադրելու համար։ Պաշտպանական կողմը ևս գտնում է, որ ՀՔԾ-ն և դատախազությունը իրականացրել են քրեական գործի թերի քննություն։ Ստացվում է մի իրավիճակ, երբ և տուժողները, և պաշտպանական կողմը մեղադրում է իրավապահներին, իսկ իշխանությունը հայտնվել է իր իսկ կողմից ստեղծած ծուղակում։

Եվ թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018 թվականին հայտարարել էր, որ մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է, պարզվեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Իրականությանը չէր համապատասխանում նաև մարտի 1-ի 10 զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանությունը ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի կողմից կատարված լինելու վարկածը, որքան էլ վարչապետն այդ լուրն իմանալուց հետո «էմոցիոնալ պահեր» ապրեր։

Իսկ առաջիկայում էմոցիոնալ պահեր ապրելու են ՀՔԾ-ն, դատախազները, որոշ դատավորներ. շատ լուրջ և շատ զգայուն էմոցիոնալ պահեր։ Ժամանակակից աշխարհում կա հստակ խաղի կանոն. չի կարելի խաբել ժողովուրդներին։ Մի պահից այդ մեխանզիմը սկսում է աշխատել քո դեմ։ Եվ կարևոր չէ՝ դա քաղաքական, թե իրավական խաբեություն է։ Դա չար մեխանիզմ է, և ամեն կերպ պետք է խուսափել դրանից։

Մարտի մեկի գործով առանցքային հարցերը բացահայտված չեն, որովհետև ի սկզբանե մարտի մեկի դեպքերի, սպանությունների բացահայտման անվան տակ իրականացվող նախաքննությունը գնաց սխալ առաջադրված մեղադրանքի ճանապարհով: Չեն կարողանում իրավապահները, կամ միգուցե չեն ուզում, դժվար է ասել, սակայն տպավորություն է, որ մարտի մեկի ՀՀ տասը քաղաքացիների սպանությունների բացահայտման համար ոչինչ չի արվում։ Քննությունը նման խնդիր չէր դրել, և ուրվագծվում է շատ կոնկրետ հարց. իսկ արդյո՞ք, իշխանությունները  շահագրգիռ են մարտի 1-ի իրական բացահայտմամբ։

ՀՔԾ-ն, դատախազությունը, հանրության էյֆորիան, Փաշինյանի քաղաքական  սխալ հաշվարկը տարան մարտի 1-ի գործի տապալման։ Իշխանությունը ներգրավեց ավանդաբար հնազանդ իրավապահ համակարգը՝ իր բոլոր բաղադրիչներով, իսկ նրանցից որևէ մեկը համարձակություն չունեցավ զգուշացնել սխալ ընտրված ճանապարհի մասին։ Անհեռանկար քրեական գործը, թշնամանքն ու ներքին պառակտումները, ինչպես սովորաբար արվում է, արդարացվեց ժողովրդի պահանջով. էյֆորիայի, շոկի մեջ գտնվող ժողովուրդն ինքնուրույն չէր մտածում։ Իսկ մենք գիտենք, որ ժողովրդական պահանջի ցուցիչները շատ անցողիկ են. զգացմունքները թուլանալու, վերափոխվելու հատկություն ունեն ։

Փաշինյանը սխալվեց իր հաշվարկներում, թե  այդ ճանապարհով իր իշխանությունը կուժեղանա։ Տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Այսօր արդեն չկա թե՛ երկու տարի առաջվա մթնոլորտը, թե՛ հակումը՝ ամեն ինչ հալած յուղի տեղ ընդունել։

Սխալ էին նաև հաշվարկները միջազգային արձագանքի առումով։ Ե՛վ ՄԻԵԴ-ը, և՛ Վենետիկի հանձնաժողովը արձանագրեցին խնդիրներ քրեական օրենսգրքի այն հոդվածներում, որոնցով մեղադրանք է առաջադրվել մարտի 1-ի գործով։Եվ առաջիկայում ևս լինելու են անակնկալ վճիռներ։

Հիմա եկել է լուծումներ գտնելու պահը.

Նախ անհրաժեշտ է դադարել շարժվել հասարակությանը մշտապես լարվածության, սթրեսի և ներքին պառակտումների մեջ պահելու ճանապարհով, հատկապես, որ վերջին ժամանակահատվածում Էմոցիաների վաճառքի մեթոդն այլևս նույն արդյունավետությամբ չի գործում։

Երկրորդ. Հասունացել է ՀՔԾ պետի և գլխավոր դատախազի հրաժարականների ժամանակը։ Չպետք է տարբերակում դրվի այս մարմինների պատասխանատվության աստիճանի միջև։ Որքան էլ այսօր պետական մարմինները փորձեն պատասխանատվությունը միմյանց վրա բարդել, երկուսն էլ ունեն իրենց բաժինը մարտի 1-ի քննությունը տապալելու, գործի քննության օբեյկտիվությունը քաղաքական պատվերին ստորադասելու, իշխանական և սոցցանցային տրենդին տեղի տալու հարցում։

Երրորդ. Պետք է արձանագրել, որ գործի վարույթը ենթակա է կարճման։ Չի կարող տարիներով ձգձգվել սահմանադրական կարգի տապալման անհեռանկար, քրեական օրենսգրքի խիստ վիճելի հոդվածներով առաջադրված մեղադրանքը։ Որևէ դատարան չունի հնարավորություն այս գործով վերջնական դատական ակտ կայացնելու, որովհետև գործը դատարան է ներկայացվել թերի, խախտումներով, հակասահմանադրական գործողությունների արդյունքում։ Այս գործը մի օր պետք է կարճվի։ Որքան շուտ, այնքան ավելի հեշտ կլինի հաղթահարել անկանխատեսելի հետևանքները։

Չորրորդ. Մարտի 1-ի լուծման կարևորագույն ուղղությունը պետք է լինի իրական և, ոչ շահարկվող, հարգանքը  զոհերի ընտանիքներին և սպանությունների մեղավորների բացահայտումը։  Պետք է դադարել օգտագործել զոհերի ընտանիքների վիշտը։  Դա կլինի իրական հարգանքը զոհերի հիշատակին։ Մարտի 1-ի հուշարձանը պետք է բացվի ներքին համերաշխության մթնոլորոտում՝ թեկուզ չհայտարարված, բայց տեսանելի։ Հակառակ դեպքում դարձյալ գործ կունենանք վշտի պարզ շահարկման հետ։

Եվ վերջում, պետք է վերհանել մարտի 1-ի իրադարձությունների խորքային պատճառները, խոսել դրանց մասին։ Պետք է անցնել դժվար խոսակցության փուլը, որը կարող է դուր չգալ տարբեր շրջանակների։ Բայց այդպես են հասարակությունները ձեռք բերում նոր ողբերգություններ թույլ չտալու ունակություն»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Նավթի գները նվազել ենԲերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ը երբեք չեն հայտարարել, որ ՀՀ-ն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը (տեսանյութ)Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված Աննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազըԳուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարար
Ամենադիտված