Քենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարը Փաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ) Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը Բաքվին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և Իսրայելին Ադրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն Մելիքյան Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան 

Ինչպես է հաջողվել Սամվել Բալասանյանին գնել «Սև բերդ» ամրոցը. ինչ է բացահայտել ոստիկանությունը

Իրավունք

«Սև Բերդ» ամրոցը պատկանում է Բալասանյանների ընտանիքին: Քաղաքապետն այն ձեռք է բերել 2012 թվականին, այլ սեփականատիրոջից: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսնակը՝ Սոնա Առաքելյանը՝ պատասխանելով ոստիկանության այն հաղորդմանը, որտեղ նշվում էր ամրոցի անօրինական օտարման մասին:

«Բալասանյան ընտանիքը բացարձակապես կապ չունի  ոստիկանության տարածած հաղորդագրության հետ, իրենք ամրոցը ձեռք են բերել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող գործարար  Հայկ Հայրապետյանից 2012 թվականին, այսինքն` այն ժամանակ, երբ Սամվել Բալասանյանը նոր էր ընտրվել  քաղաքապետ, իսկ  Հայկ Հայրապետյանի ընտանիքը վաճառքի էր հանել ամրոցը» ,- նշեց նա:

Մեր զրույցակիցը հայտնեց, որ 2012 թվականին Հայկ Հայրապետյանը եկել էր Լենինգրադից և այդ ժամանակ արդեն սկսվել էին ամրոցի շինարարական աշխատանքները. «Երբ Հայկ Հայրապետյանը մահացավ, իր ընտանիքը ցանկացավ վաճառել այն, սակայն այդ ժամանակ որևէ մեկը  ցանկություն չհայտնեց «Սև Բերդ»-ը գնել։  2012 թվականին, երբ Սամվել Բալասանյանը ընտրվեց քաղաքապետ, մեր քաղաքով հետաքրքրվող մարդիկ ուզում էին, որպեսզի հենց քաղաքապետը գներ այն: Եվ քաղաքապետը, լսելով ընտանիքի անդամների և գյումրեցիների կարծիքները, 2012 թվականին գնեց «Սև բերդ» ամրոցը» ,- ասաց խոսնակը:

Սոնա Առաքելյանը  նշում է, որ այսօր «Սև Բերդ»-ը  տուրիստական ընկերությունների համար դարձել  է շատ կարևոր վայր, այն քաղաքի պատմության մի մասնիկն է,  այնտեղ թանգարան են հիմնել, ջրհոր՝ 23 մետր խորությամբ ու բոլոր կարևոր միջոցառումները, օրինակ՝ Անկախության տոնը, Կոմիտասյան օրերն, Տիգրան Մանսուրյանի երեկոն անցկացվել են այնտեղ ու բոլորն անվճար. « «Սև բերդ» ամրոցը շատ կարևոր վայր է դարձել մեր քաղաքի համար, ամրոցի պահպանման ծախսերը, որոնք  բավական թանկ են, հոգում է  քաղաքապետը»։

Հիշեցնենք, որ, ըստ Ոստիկանության տարածած  հաղորդագրության՝ Գյումրու «Սև Բերդ» ամրոցն ապօրինի կերպով է օտարվել  ֆիզիկական անձի։ Այն 1995  հունիսի 6-ին թվականին կառավարության որոշմամբ հանձնվել է պաշտպանության նախարարության հաշվեկշիռ, որը և «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ ընդգրկվել է Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։
2005 թվականի ապրիլին ՀՀ ԱԳԿՊ կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման կողմից տրված՝ սեփականության իրավունքի վկայականով այն հանձնվել է պաշտպանության նախարարությանը։
Ոստիկանության հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ պաշտպանության և արդարադատության նախարարությունների բարձրաստիճան և այլ իրավասու պաշտոնատար անձինք ելնելով  անձնական շահագրգռվածությունից ու չարաշահելով իրենց լիազորությունները՝ ապօրինի կազմակերպել են սեփականության իրավունքով ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող հանրապետական նշանակության Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը։

Ֆիզիկական անձի անվամբ այն գրանցել են 2005 թվականի մայիսի 19-ին, ինչի հետևանքով պետությանը՝ ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության օրինական շահերի, պատճառվել է էական վնաս։

Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ։

Ոստիկանության տեսանյութը՝ դիտեք կից։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրաՉենք հասցնում ոստիկանության բռնություններին անդրադառնալ, բայց Սամվելի դեպքն աննախադեպ է Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարPorsche-ն ներկայացրել է ավելի քան 15 000 դոլար արժողությամբ էլեկտրական հեծանիվ (լուսանկարներ)Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջՎայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել էԽոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն ա պահելՍալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպքՍամվելի դեպքը այլանդակության գագաթնակետն է, աղմուկը շատ էր, դրա համար կալանք չկիրառվեցՀորեղբորս մարմինը այդպես էլ չգտնվեց՝ Նոր Գվինեայի մարդակերների պատճառով. ԲայդենՀանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներինԱբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Կփոխհատուցվեն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերըԿստեղծվի ավելի քան 800 նոր աշխատատեղԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների համար նախատեսված հատկացումները կբաշխվեն ըստ մարզերիԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներԱնչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց հայտնաբերել են Գերմանացի` 2018 թվականին մահացած ճանաչված միլիարդատիրոջը հայտնաբերել են Մոսկվայում՝ սիրուհու տանը (լուսանկարներ)ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին Այսօրվանից մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունըՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. ԱբրահամյանՆոր նշանակումներ Մայր Աթոռում Ռաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»Արթուր Վանեցյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասին
Ամենադիտված