Դպրոցներին «Տավուշ Տեքստիլ»-ը դիմակներ կմատակարարի 1 հատը 25 դրամով. Վահե Ղալումյան
БлогосфераՊատգամավոր Վահե Ղալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
« Սիրելի՛ հայրենակիցներ,
ցանկանում եմ տեղեկացնել, որ «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ն իր պատրաստակամությունն է հայտնել՝ դպրոցներին և այլ կրթօջախներին, եռաշերտ դիմակները մատակարարել 1 հատը 25 դրամով, իսկ Բերդի տարածաշրջանի դպրոցներին, արդեն իսկ նվիրաբերել է 10.000 հատ բժշկական դիմակ։
Առո՛ղջ եղեք» ։