Որ դեպքում է թույլատրվում և արգելվում մուտքը ՔԿՀ-ներ, զորամասեր, հոգեբուժարաններ
ՀասարակությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով նախատեսվում է առանձին հաստատություններում սահմանափակումներ կիրառել։
- Քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ տեսակցությունները թույլատրվում են բացառապես քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսային 5 հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և տեսակցողի՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում (վերջին 72 ժամ վաղեմությամբ):
- Երկարատև խնամքի ծառայություններ մատուցող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում տեսակցություններ թույլատրվում են բացառապես կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում:
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են` 1) տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի)․ 2) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները (բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքերի):