Որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու է Գևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին Խմելու ջուրը չի թանկանա ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է Եռաբլուր Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ) 

Նոյեմբերից կդադարեցվի հակաճգնաժամային ծրագրերի շրջանակում դրամական աջակցության տրամադրումը

Հասարակություն

2020 թ. սեպտեմբերի 10-ին ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2020 սեպտեմբերի 3-ի N 1464-Լ որոշումը, որի համաձայն մի շարք լրացումներ և փոփոխություններ են կատարվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ և իններորդ միջոցառումները հաստատող՝ ՀՀ կառավարության որոշումներում:

Կատարված փոփոխությունների համաձայն՝

1. 2020 թվականի նոյեմբերի 1-ից դադարեցվում է նշված որոշումների շրջանակներում դրամական աջակցության գումարների նշանակումը:

2. Սոցիալական աջակցության ծրագրերի դիմումներ կարող են ներկայացվել մինչև 2020 թ. հոկտեմբերի 1-ը (ներառյալ)՝

1) Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ և իններորդ միջոցառումների շրջանակներում` online.ssa.am կայքէջին,

2) Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման շրջանակներում Ծառայության պաշտոնական էլեկտրոնային հասցեին ([email protected]), e-request.am կայքի միջոցով, փոստային կամ առձեռն եղանակով՝ Ծառայության վարչական շենք՝ ք. Երևան, Նալբանդյան 13: Նշված դիմումները ներկայացվում են շահառուների ցանկում չներառված երեխայի համար (եթե ՊԵԿ տրամադրած շահառուների ցանկում չեն ներառվել բոլոր երեխաները), եթե միջոցառման շրջանակներում որևէ երեխայի համար ՊԵԿ տրամադրած շահառուների ցանկում ընգրկված ծնողին արդեն վճարվել է դրամական աջակցություն: Դիմումին կցվում են՝ շահառուների ցանկում չներառված երեխայի ծննդյան վկայականի, երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթերի լուսապատճենները, անհրաժեշտության դեպքում՝ այլ փաստաթղթեր:

3. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառման շրջանակներում միանվագ դրամական օժանդակությունը վճարվում է, եթե շահառուն (հղի կինը) բժշկական կազմակերպություններում հաշվառվել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 15-ը:

4. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ, վեցերորդ յոթերորդ, ութերորդ և իններորդ միջոցառումների շրջանակներում նշանակված, սակայն շահառուի (ում անունով կամ ում քարտային հաշվին փոխանցվել է աջակցության գումարը) մահվան պատճառով չվճարված գումարները վճարելու համար շահառուի մահվան ամսվանից հետո` վեց ամսվա ընթացքում, շահառուի օրինական ներկայացուցիչը կարող է դիմել Ծառայություն՝ ներկայացնելով՝

1) դիմում, որում ներառվում են`

ա. շահառուի օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

բ. մահացած շահառուի անունը, ազգանունը, մահվան օրը, ամիսը, տարեթիվը

գ. անհրաժեշտության դեպքում, եթե աջակցությունը տրամադրվել է երեխայի համար, երեխայի անունը, ազգանունը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ում համար նշանակվել է գումարը,

դ. բջջային հեռախոսահամարը, որին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով պետք է տեղեկացնել դիմումի պատասխանը.

2) շահառուի մահվան վկայականը.

3) մահացած շահառուի օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը.

4) անհրաժեշտության դեպքում, եթե աջակցությունը տրամադրվել է երեխայի համար, երեխայի (ում համար նշանակվել է միանվագ աջակցությունը) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր (երեխայի ծննդյան վկայականը, ըստ անհրաժեշտության, ամուսնության վկայական, հայրության շահառուի ճանաչման վկայական, դատարանի վճիռ և այլն).

5) շահառուի մահվան օրվա դրությամբ բնակության միևնույն վայրում նրա հետ հաշվառված չլինելու դեպքում՝ ամուսինը ներկայացնում է ամուսնության վկայականը, երեխան` ծննդյան վկայականը, իսկ եթե աջակցությունը տրամադրվել է երեխայի համար՝ երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը լինելը հավաստող փաստաթղթեր (ամուսնության վկայական, երեխայի ծննդյան վկայական, խնամակալի դեպքում՝ նաև խնամակալություն սահմանելու (խնամակալ ճանաչելու) մասին փաստաթուղթ).

6) բանկի անվանումը և շահառուի օրինական ներկայացուցչի քարտային հաշվի համարը, որին պետք է փոխանցել շահառուի մահվան պատճառով չվճարված գումարը:

Շահառուի օրինական ներկայացուցիչ է համարվում շահառուի ամուսինը կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխան և Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ շահառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված ընտանիքի այլ անդամը, իսկ եթե աջակցությունը տրամադրվել է երեխայի համար՝ երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան
Ամենադիտված