Այս պահի դրությամբ դիմակ կրելու հիմքերը բացակայում են. իրավաբան
ՀասարակությունԿառավարության թիվ 1514-Ն որոշման հավելվածի 18-րդ կետի համաձայն` անհատական պաշտպանության միջոցները պետք է սահմանի պետական լիազոր մարմինը, տվյալ պարագայում` ՀՀ առողջապահության նախարարությունը: Մինչդեռ այս պահին գոյություն չունի ՀՀ առողջապահության նախարարի ենթաօրենսդրական ակտ, որը պետք է սահմանի դիմակների կրման պարտականությունը: Հետևաբար այս պահի դրությամբ դիմակ կրելու հիմքերը բացակայում են: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց իրավաբան Հովհաննես Չամասարյանը:
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 11-ին, ՀՀ կառավարությունը Հայաստանում մինչև 2021 թվականի հունվարի 11-ը կարանտին սահմանելու մասին որոշում է ստորագրել: