Դասապրոցեսներին դիմակով մասնակցելը որևէ արդյունք չի տա, և էլ ավելի կիջնի կրթության մակարդակը․ Տոնոյան (տեսանյութ)
SocietyՄենք շատ լավ տեսնում ենք, որ այսօր ամենուր՝ բանկերում, դրսում, հավաքներում, անգամ փողոցներում մարդիկ դիմակ չեն կրում, այսինքն՝ դիմակ կրելու որոշումը արդեն իսկ տապալված է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը։
Տնօրենը կարծում է՝ դասապրոցեսներին դիմակ կրելու որոշումը դեմ է մարդկային առողջ բանականությանը և, իհարկե, առողջությանը։ Լիահույս է՝ իշխանությունները կհասկանան, որ դիմակ կրելը միայն կխանգարի դասապրոցեսին, և որոշումը այլևս պարտադիր չի լինի։
«Դասապրոցեսը արդյունք չի տա, և հեռավար կրթության պես կիջնի կրթության մակարդակը»,- ասաց Տոնոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփինե Հակոբյան