Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին 

Մաթեմատիկայի չափորոշչի նախագծում էլ կնոջ ցիկլի մասին վերջնարդյունք չկա. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Բլոգոսֆերա

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Այսօր լուրերից իմացա, որ հանրակրթության չափորոշիչների քննարկում է տեղի ունեցել, որ որոշ լրատվամիջոցներ նույնիսկ կոնֆերանս էին անվանել, սկզբում փորձեցի հասկանալ՝ ինչ կոնֆերանս է, արդյոք նախարարությունը հրավիրված է եղել, հետո, երբ տեսանյութը տեսա, հասկացա, որ հրավեր երևի չէր էլ ենթադրվում, հակառակ պարագայում, եթե նախարարությունը մասնակցեր, հնչած ապատեղեկատվության շքերթը սկզբից ևեթ կընդհատվեր և նախաձեռնողները կհայտնվեին, մեղմ ասած, վատ վիճակում։
     Զեկուցողներից մեկը կրթության նախկին փոխնախարարն էր, ով բողոքում էր, որ անկախության երեսուն տարիներին պետությունը չի ձևավորել դպրոցից իր պահանջը. հարգելի նախկին փոխնախարարն ինչո՞վ էր զբաղված իր վեց կամ ավելի պաշտոնավարման տարիներին, եթե այդ խնդիրը կարևոր էր համարում։ Եթե փորձեք հասկանալ՝ ինչով էր զբաղված, ապա առավել հետաքրքրական տեղեկություններ կգտնեք, որ նախկին փոխնախարարը և կրթության նախարարությունը իր տարիներին շատ տարբեր մշակումներով էին զբաղված։ Այդ տարիների համար, ասենք, կարդում ենք. «Փորձագետների խումբը, շարունակելով աշխատանքը, մշակել է մշակութաբանություն, հոգեբանություն, մանկավարժություն, մանկավարժության պատմություն, հայ ազգագրություն մասնագիտություններում գենդերային գիտելիքների ինտեգրման պետական կրթական չափորոշիչների նախագծերը: Մշակվել են երրորդ մակարդակի կրթական չափորոշիչներ հատուկ գենդերային դասընթացների համար` «Գենդերը և տնտեսագիտությունը», «Պատմության գենդերային դիսկուրս», «Գենդերը և մարդու իրավունքները»: Չափորոշիչների մշակմանը փորձագետների խմբի կազմում իրենց մասնակցությունն են բերել ՀՀ կրթության և գիտության փոխնախարարներ Արա Ավետիսյանը և Աիդա Թոփուզյանը»:
     Փաստորեն, սրանից դեռևս տասնվեց-տասնյոթ տարի առաջ մի նախադասության մեջ մի քանի անգամ գենդեր բառը գործածելը, անգամ դասընթացի և չափորոշչի անվան մեջ, ազգադավություն չէր, գենդերային գիտելիքների ինտեգրումը մեր գիտելիքների մեջ հայրենասիրության ուղիղ դրսևորում էր։
     Մյուս զեկուցողը ջանասիրաբար պայքարում է գոյություն չունեցող դպրոցական առարկաների դեմ, ինչպես սեռական դաստիարակությունը՝ խտացնելով հաջորդ մեծ ու դատարկ առասպելը, թե սեռական բառը կործանելու է մեր կրթությունը։ Թերևս մեր «կոնֆերանսի» մտատանջվող մասնակիցներն ու այլ քաղաքացիները չեն կարդացել, օրինակ, 2013-ին հաստատված և այդ ժամանակում դպրոցներում ուսուցանվող «Կյանքի հմտություններ» առարկայի ծրագիրը, որում, օ՜ սարսափ, երկրորդ դասարանի երեխային ուսուցանման նպատակն էր՝ Սեփական մարմինը, զգայարանները, և հույզերը ճանաչելու միջոցով խորանում են ինքնաճանաչումը, մյուսներին ճանաչելը, միմյանց հասկանալն ու ապրումակցումը:
     Իսկ չորրորդ դասարանի երեխային ուղիղ կերպով սեռային խնդիրների թեման էին ուսուցանում վեց ժամով.
     «Թեմայում ներկայացվում են սեռային դերերը և հարաբերությունները: Վեր են հանվում հասարակական կյանքում արմատացած սեռային կարծրատիպերը, կանխակալ կարծիքները և դրանց պատճառները: Նպատակն է՝ սեռերի միջև ձևավորել փոխադարձ հարգանք, փոխըմբռնում և փոխաջակից հարաբերություններ: Թեման արծարծում է սեռերի իրավահավասարության գաղափարը, ձևավորում է սեռային խտրականությունը բացառող վերաբերմունք: Օգնում է գիտակցել, որ անձնային որակները պայմանավորված չեն սեռով»։
     Դրանից հետո ստուգողական կրակոց էին արձակում՝ ևս վեց ժամ խտրականության մասին խոսելով.
     «Թեման հնարավորություն է տալիս գիտակցել աշխարհում առկա բազմազանությունը՝ այն ընկալելով որպես հարստություն, առավելություն: Օգնում է հասկանալ, որ այդ բազմազանությունը և տարբերությունները չպետք է խտրականության, օտարման պատճառ դառնան: Թեմայում ընդգրկված տարբեր իրավիճակային վարժությունները երեխաներին օգնում են հասկանալ, թե ինչ է զգում մեծամասնության կողմից պիտակավորված, օտարված, մեկուսացված մարդը, ինչ հետևանքներ կարող են ունենալ խտրականությունը, կողմնակալությունը: Գիտակցել կարծրատիպերի և նախապաշարումների առաջացման պատճառները, հասկանալ ոչ բավարար տեղեկությունների հիման վրա եզրահանգումներ անելու և վերաբերմունք ձևավորելու վտանգը»:
     Բայց, իհարկե, նրանք սրանով միայն նպաստում էին հայեցիությանը։
     Այս ամենը բավարար չէ, 8-րդ դասարանում ուսուցանում էին. «Թեմայում առանձին անդրադարձ կա ՄԻԱՎ վարակին և դրա տարածման ուղիներին, ինչը կօգնի, որ աշակերտները փարատեն անհարկի մտավախությունները, պատկերացում ունենան այդ վարակից իրենց պաշտպանելու միջոցների մասին և կխթանի համապատասխան հմտությունների ձևավորումը»:
     Փաստորեն, 8-րդ դասարանում ձևավորում էին հմտություններ՝ ՄԻԱՎ-ից խուսափելու։ Գանք և հարցնենք նախկին կրթության նախարար-փոխնախարարին՝ ի՞նչ հմտություններ են պետք ՄԻԱՎ-ից խուսափելու համար 8-րդ դասարանում և ինչպե՞ս էին դրանք օգտագործվելու։
     Առաջարկում եմ կրթության նախկին պատասխանատուներին՝ ամեն կերպ զերծ մնալ կրթության մասին խոսելուց, դուք էնպիսի ժառանգություն եք թողել, որ լռելն ամենաճիշտ որոշումը կլինի։
     Մնացած բոլոր մեր քաղաքացիներին հորդորում եմ՝ կարդալ այն, ինչ կարևոր են համարում ու ձևավորել սեփական կարծիք, որը զերծ կլինի սակավագիտության մեջ փորձագիտացողների վայ-վերլուծություններից։
     Հա, մաթեմատիկայի չափորոշչի նախագծում էլ կնոջ ցիկլի մասին վերջնարդյունք չկա, ուշադիր կարդացեք»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ
Ամենադիտված