Կերպարվեստի ֆակուլտետն ավարտածը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար
PoliticalԵրեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գնել Հասրաթյանն ազատվեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար:
Հատկանշական է, որ նշանակված անձը որևէ կապ չունի բնապահպանության ոլորտի հետ, ավելին, նա ավարտել է Մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետը, իսկ բնապահպանության հետ առնչություն, հավանաբար, ունեցել է միայն բնապատկերներ նկարելիս: Այստեղ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Գնել Հասրաթյանը կարողանալու ղեկավարել մի ոլորտ, որից բացարձակ գաղափար ու մասնագիտական գիտելիքներ չունի:
Թե վարչապետի համար ինչն է հիմք հանդիսանում որևէ անձի նշանակել այս կամ այն պաշտոնին առանց նրա կոմպետենտությունը հասկանալու՝ թերևս անհայտ է: