«Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» 

Կարեն Կարապետյանի որ ձեռբքերումներն է «սեփականաշնորհել» Նիկոլ Փաշինյանը

Аналитический

Նոր Հայաստանի պետական պաշտոնյաները շարունակում են ներկայացնել իրենց աշխատանքի կատարողականները և հպարտանալ ձեռքբերումներով: Իհարկե, այդ ամենը կլիներ տրամաբանական, եթե չլիներ մեկ բայց. որպես կանոն, թավշյա պաշտոնյաների ձեռքբերումների առյուծի բաժինը, անգամ մեծագույն ցանկության դեպքում, հնարավոր չէ վերագրել իրենց: Ասվածը վերաբերվում է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում բազմաթիվ «հաջողություններ» կերտվել են դեռ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարման շրջանում:

Դիցուք՝ ԵԽԽՎ-ում 50 հազար աշխատատեղի ստեղծման և ստվերից դուրս գալու մասին պատմած վարչապետ Փաշինյանը այնուհետև ֆեյսբուքյան լայվով կարիք զգաց պարզաբանելու ասածը: Թեև վարչապետը խոսել է հեղափոխությունից հետո ստեղծված 50 հազար աշխատատեղի մասին, բայց այն մանրամասնել սկսել է` 2019-ի հունվարը համեմատելով 2018-ի հունվարի հետ: Փաշինյանն ասել է, որ այդ թիվը կարող է ֆանտաստիկա թվալ, բայց այդ ֆանտաստիկան Հայաստանում իրականություն է: Իսկ իրականությունն այն է, որ դրանք հիմնականում ստվերից դուրս եկած աշխատողներն են, որոնք նոր իշխանությունները փորձում են ներկայացնել որպես իրենց կառավարման ընթացքում ստեղծված աշխատատեղեր։թե իրականում մեկ տարվա ընթացքում Հայաստանում ստեղծվեր 50 հազար նոր աշխատատեղ, ապա պետք է տասնյակ նոր գործարաններ և ձեռնարկություններ հիմնվեին։ Սա չէր կարող աննկատ մնալ հանրության համար։ Հետևաբար, այս դեպքում Փաշինյանը յուրացնում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի տնտեսական հաջողությունները: 

2019 թվականի հունվարի 22-25-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթանում էր միջազգային տնտեսական համաժողով, որին մասնակցելու նպատակով Դավոս պետք է մեկներ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանը երկար տարիներ չէր մասնակցում այս համաժողովին, և միայն 2018-ին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարողացավ կոտրել սառույցը: Հունվարի 18-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց  «Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել իմ հոդվածը: Ինքս՝ մեկնում եմ կիրակի», իսկ հոդվածը վերնագրված է՝ Shaping the future of democracy in Armenia՝ փաստացի հպարտանալով Կարապետյանի՝ Դավոսում գրանցած հաջողություններով: 

Նիկոլ Փաշինյանը նաև իրեն է վերագրել Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի գործարկման` Կարեն Կարապետյանի կառավարության հաջողությունը՝ նույնությամբ կրկնելով էլեկտրագնացքի գործարկման հետ կապված գործողությունները։ Աեռևս 2018 թվականի փետրվարի 28-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել, որ 2018 թվականի մարտի 4-ից Երևան-Գյումրի-Երևան երթուղու ուղևորներին սկսելու է սպասարկել նոր էլեկտրագնացքը։ 2018 թվականի մարտի 3-ին այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային այցով Երևանի երկաթուղային կայարանից ուղևորվել էր Գյումրի՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում իր աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով: Այս կապակցությամբ կառավարությունը մամլո հաղորդագրություն էր տարածել՝ «Վարչապետը Գյումրի է ուղևորվել Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով» 


2017 թվականին Հայաստանը գրանցեց 7,5 տոկոսանոց տնտեսական աճ, որը երկու անգամ գերազանցում էր համաշխարհային տնտեսական աճը, գերազանցում է ԵԱՏՄ այլ երկրների ցուցանիշներն ու նաև եվրոպական երկրների մեծ մասի ցուցանիշները։ 2018, անգամ 2019 թվականի առաջին եռամսյակում տնտեսական զարգացման ցուցանիշները իներցիոն էին և արտահայտում էին դեռևս Կարապետյանի ղեկավարման շրջանում արձանագրած տնտեսական հաջողությունների իներցիոն շարունակությունը: 2019-ի կեսերից հետո երևաց Փաշինյանի կաբինետի իրական դեմքը: 

Համայնքների խոշորացման ծրագիրը, որի մասին ներկայացված է կառավարության հաշվետվության մեջ, սկսել է իրագործվել դեռ Կարեն Կարապետյանի ղեկավարման շրջանում՝ 465 համայնքները խոշորացվեցին՝ դառնալով 52-ը: 

Գյուղատնտեսական կոոպերատիվների ծրագիրը, որը այսօր կառավարության նիստերի ընթացքում Փաշինյանը ներկայացնում է իբրև գյուղացիների խնդիրների լուծման իր անձնական առաջարկ՝ սկիզբ է առել դեռևս Կարապետյանի ղեկավարման շրջանում և համարվում է նախկին վարչապետի նոու-հաուն: 

Նիկոլ Փաշինյանի՝ հանրահավաքներից մեկում հնչեցրած հայտարարությունները, թե Հայաստան ավելի շատ են գալիս, քան մեկնում, մեղմ ասած, իրականությանը չեմ համապատասխանում։ Սահմանահատմամբ ուղևորահոսքերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներն արտաքուստ գալիս են ապացուցելու Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե արտագաղթը դադարել է: Իսկապես, եթե 2017թ. առաջին կիսամյակում՝ հունվար-հունիս ամիսներին Հայաստանից մեկնածների և ժամանածների բացասական սալտոն -37 625 էր, ապա 2018-ի նույն ժամանակահատվածում ցուցանիշն իսկապես բարելավվել էր մոտ 6 անգամ և կազմել -6 146: Բայց իրականությունն այն է, որ տարվա առաջին եռամսյակում, երբ կառավարությունը գլխավորում էր Կարեն Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը հեռու էր իր վարչապետությունից ճիշտ այնքան, որքան այսօր, այդ ցուցանիշը բարելավվել է մոտ 28 անգամ, իսկ Փաշինյանի կառավարման օրոք սկսել է վատթարանալ: 

Կարեն Կարապետյանի ամենաառաջին հանձնարարականներից ամենաքննարկվողներից դարձան ՊՈԱԿ-ների եւ ԾԻԳ-երի կրճատման հանձնարարականը, հանձնարարական, որը այսօր Փաշինյանը վերագրում է իրեն` հայտարարելով, որ պետական կառավարման ուռճացած համակարգում օպտիմալացումը իր անձնական նախաձեռնությունն էր: 

Նիկոլ Փաշինյանը ասուլիսներից մեկի ընթացքում ի թիվս այլ ձեռքբերումների, նշել էր․ «Հաշվետու տարում 6 փոքր ՀԷԿ-եր գումարային 16,5 ՄՎտ հզորությամբ սկսել են արտադրել էլեկտրաէներգիա»։ Սակայն պարզվում է, որ օրինակ «Գոռնար» ՀԷԿ-ը, որը «Գրին էներջի կոնցեռն» ՍՊԸ-ի սեփականությունն է, լիցենզիա ստացել է դեռևս նախորդ իշխանությունների օրոք՝ անցյալ տարվա մարտի 18-ին, 15 տարի ժամկետով, իսկ ջրօգտագործման թույլտվություն ստացել է դեռևս 2016 թվականի ապրիլին։ Հետևաբար Փաշինյանը որպես ձեռքբերում ներկայացնում է մի ցուցանիշ, որը ձևավորվել է իր գործունեությունից անկախ և որևէ կապ չունի ներկայիս իշխանության հետ։ 

Իր սերը առ Գյումրի մշտապես շեշտող վարչապետ Փաշինյանը նաև հպարտանում է այն հանգամանքով, որ «Կումայրի» արգելոց-թանգարանում սկսել են ստեղծվել նոր մշակութային օջախներ: Մինչդեռ հենց Կարեն Կարապետյանն էր իր պաշտոնավարման ժամանակ նախաձեռնել «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը զբոսաշրջային գոտու վերածելու ծրագիրը: Ստեղծվել էր «Կումայրի վերածնունդ» ներդրումային հիմնադրամը, առաջին ներդրողն էլ ինքը՝ վարչապետն էր՝ կես միլիոն դոլար։ 

Մեղրիի ազատ տնտեսական գոտու կառուցումը, որտեղ հաճախ է ինսպեկցիոն այցեր կատարում Նիկոլ Փաշինյանը, նույնպես նախաձեռնվել և իրագործվել է Կարեն Կարապետյանի ղեկավարման շրջանում: 

Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանն իրականում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հաջողություններն է իրենով անում։ Ահա այս դեպքում է, որ նոր կառավարությունը դեռևս շարժվում է նախկին կառավարության իներցիայով։ Իսկ, ինչպես հայտնի է, ֆիզիկա իմացող ցանկացած մարդու իներցիան չի կարող հավերժ լինել, գոնե երկրի վրա։ Մի օր Կարապետյանի կառավարության իներցիան կանգնելու է, և Փաշինյանը միայնակ է մնալու իր կառավարության անհաջողությունների հետ։ Եվ, կարծես թե, այդ օրը շատ մոտ է… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полиции
Самое популярное