Դանակահարություն Գյումրիում. 34-ամյա երիտասարդ է մահացել, եւս մեկ երիտասարդ վիրավոր է
Чрезвычайный случайԳյումրիում դանակահարություն է տեղի ունեցել, Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու երիտասարդներ, նրանցից մեկն արդեն մահացած է եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Գյումրի ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:
«Մեզ մոտ տեղափոխված երիտասարներից մեկն արդեն մահացած էր, մյուսի մոտ ախտորոշվել է գոտկային շրջանի կտրած-ծակած վերք: Վերքը թափանցող չէ, նա հսկողության տակ է: Երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում չէ, նրա կյանքին վտանգ չի սպառնում»- ասել է նա: Արմեն Խաչատրյանը նշել է, որ մահացած երիտասարդը 34, իսկ հոսպիտալացվածը 35 տարեկան է: