Անընդունելի եմ համարում նման գործելաոճը. Արայիկ Հարությունյանը հանձնարարականներ է տվել
ԱրցախԱշխատանքային օրս սկսել եմ մայրաքաղաքի թիվ 5 դպրոցի հարակից տարածք կատարած շրջայցով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Չնայած ուսումնական տարվան ընդառաջ դպրոց տանող գլխավոր փողոցի մայթերի կառուցումը պետք է ավարտված լիներ, սակայն գործի պատասխանատուները նախատեսված ժամկետում չեն հասցրել: Անընդունելի որակելով նման գործելաոճը՝ տեղում հանձնարարականներ եմ տվել շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին մինչև ընթացիկ շաբաթվա վերջ ամբողջությամբ ավարտել աշխատանքները»,-գրել է նա: