Ձեր որդիներից մեկը ծառայում է Երևանում, մյուսը արտոնյալ պայմաններում և չի բարձրանում դիրքեր․ պատգամավորը՝ ՍԴ դատավորի թեկնածուին
ՔաղաքականԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորների ընտրության հարցը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն դիմելով ՍԴ դատավոր թեկնածու Երվանդ Խունդկարյանին հարցրեց, թե ինչպես է ստացվում, որ իր որդիները արտոնյալ պայմաններում են ծառայում, արդյոք դատավորը իր մասնակցությունն է ունեցել այդ հարցում։