Մեսսին կշարունակի լինել «Բարսելոնայի» ավագը
ՍպորտՀարձակվող Լիոնել Մեսսին կմնա «Բարսելոնայի» ավագը 2020/21 մրցաշրջանում, հայտնում է իսպանական ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը: Նոր մրցաշրջանում ավագի թևկապը կկարողանան կրել նաև Սերխիո Բուսկետսը, Ջերար Պիկեն և Սերխիո Ռոբերտոն: Այս չորս խաղացողները կապտանռնագույնների ավագները կդառնան երրորդ մրցաշրջանում անընդմեջ: 2018-ին Անդրես Ինիեստայի հեռանալուց հետո Մեսսին «Բարսելոնայի» առաջին ավագն է: Սեպտեմբերի սկզբին Մեսսին հայտարարեց, որ որոշում է կայացրել շարունակել խաղալ «Բարսելոնայում»: Դրան նախորդել էին ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, որ 33-ամյա արգենտինացին «Բարսելոնային» հայտնել էր, որ ցանկանում է խզել գործող պայմանագիրը և տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի»: