Նեյմարը մեղադրել է «Մարսելի» պաշտպանին ռասիստական պահվածքի մեջ․ L'Equipe
ՍպորտԲրազիլացի ֆուտբոլիստ «Փարիզ Սեն Ժերմենի» խաղացող Նեյմարը մեղադրել է «Մարսելի» իսպանացի պաշտպան Ալվարո Գոնսալեսին Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի թիմերի միջև խաղում ռասիստական պահվածքի համար, հաղորդում է L'Equipe-ը: «Ֆրանսիայի դերբիի» ավարտին, որը տեղի ունեցավ կիրակի օրը Փարիզում և ավարտվեց հյուրերի՝ 1: 0 հաշվով հաղթանակով, դաշտում սկսվեց զանգվածային ծեծկռտուք, որի արդյունքում՝ մրցավարը կարմիր քարտեր ցույց տվեց Նեյմարին, ինչպես նաև ՊՍԺ-ից Լևան Կուրզավային և Լեանդրո Պարեդեսին:
Ինչպես նշում է աղբյուրը, Նեյմարը խաղի ընթացքում մի քանի անգամ դիմել է մրցավարին՝ «ոչ մի ռասիզմ» բառերով՝ միաժամանակ մատնացույց անելով Գոնսալեսին: Հանդիպման ավարտին Նեյմարը ապտակ հասցրեց Գոնսալեսին, ինչի համար նա հետագայում ստացավ կարմիր քարտ:
Ըստ Givemesport.com- ի՝ Նեյմարը համոզված էր, որ Ալվարեսը ռասսայական վիրավորանք է հասցրել ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Անխել Դի Մարիային, իսկ քաշքշուքի ժամանակ Նեյմարը թքել էր իսպանացի պաշտպանի վրա: