Թանկացումները ի՞նչ են նշանակում․ նպաստել և խթանե՞լ բիզնեսը․ տնտեսվարողները կառավարության արձագանքին են սպասում
Society« Էսօր հավաքվել ենք նրա համար, որովհետև մեծ ակնկալիք ունենք, որ մինչև ժամը 12-ը, նիստից անմիջապես հետո, կունենանք դրական պատասխան, մեր ակնկալիքն այն է, որ նորից կունենանք նախկինի նման կգ-ով մաքսազերծում, որպեսզի կորոնավիրուսի հասցրած վնասները մի փոքր շրջանցենք»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց կառավարության դիմաց հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող բողոքող տնտեսավարողներից մեկը։
Նա նշեց, որ եթե նախկինում մեկ տոննայի դիմաց վճարել է 3250 դոլարին համարժեք դրամ, ապա հիմա պետք է վճարի երկու կամ երեք անգամ ավել։
Լրագրողների հարցին, թե երբ ՊԵԿ փոխնախագահի հետ հանդիպեցին, և ըստ վերջինիս, արդյունավետ քննարկում ունեցան, ապա ինչումն է այժմ խնդիրը, քաղաքացին նշեց, որ իրենց ասում են՝ 1,5-ից 2 անգամ է թանկանալու և մտահոգություն հայտնեց․ « Այս թանկացումները ինչ են նշանակում․ նպաստել և խթանե՞լ բիզնեսը» ։
Նշենք, որ դիտարկմանը, թե ԵԱՏՄ բոլոր երկրների համար նույն դրույքաչափը պետք է գործի, ակցիայի մասնակիցները նշում են, որ մեր երկրի համար անթույլատրելի է․ բոլոր կողմերից շրփափակման մեջ ենք։