Ես շատերին, որպես սպորտսմեն, հարգում եմ, բայց քաղաքապետի ինստիտուտը շատ են ցածրացրել. Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
ՏեսանյութերԵս հարգում եմ շատերին, որպես սպորտսմեններ, բայց քաղաքապետի ինստիտուտը շատ են ցածրացրել, անգամ չեմ ուզում անդրադառնալ այս հարցին: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով քաղաքապետի թեկնածուների շուրջ ընթացող քննարկումներին:
Խոսելով իր դեմ քրեական գործ հարուցելու մասին տեղեկություններին՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. « Ես այդ մասին միայն լսում եմ, մտահոգություններ չունեմ այդ առումով»: Լրագրողի այն հարցին, թե արել է մի բանի, որի համար կարող են քրեական գործ նախապատրաստել, Վարդան Ղուկասյանը պատասխանեց՝ «Դուք ավել շատ եք արել քան ես» :