Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Սոչիում․ ՏԱՍՍ
МирԱյսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները կհանդիպեն Սոչիում՝ բանակցելու: Սա կլինի Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջին այցը արտերկիր նախագահական ընտրությունների անցկացումից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը: Բելառուսի նախագահը նախատեսում է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ շեշտը դնել երկու պետությունների համար ամենակարևոր և արդիական հարցերի վրա: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ երկուշաբթի օրը տեղի կունենա աշխատանքային այց, որի ընթացքում չի նախատեսվում փաստաթղթերի և համաձայնագրերի ստորագրում: Ավելի վաղ, Բելառուսի հանրապետության ղեկավարի պաշտոնի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սատարում է Ալեքսանդր Լուկաշենկոյին, բայց «ոչ այնքան ակտիվ»: