Բոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ Իրանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ Թաթոյան Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը» Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ) Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփում ԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ 

Համավարակի ֆոնին Փաշինյանին «օգնության» է հասել Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը

Վերլուծական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Covid-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին կան նաեւ լավ լուրեր: Օրինակ՝ 2020թ. հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է 166 տոկոսով. արտահանվել է 5.5 միլիոն դոլարի արտադրանք: Աճել է նաեւ ծաղիկների արտահանումը՝ 16.9 տոկոսով: Արտահանվել է 3.9 միլիոն դոլարի արտադրանք: Ջերմոցային ամենաարտահանելի արտադրանքը շարունակում է մնալ լոլիկը. հունվար հուլիսին արտահանման ծավալն աճել է 18.5 տոկոսով, արտահանվել է 23.5 միլիոն դոլարի արտադրանք:

Այս ցուցանիշները, անշուշտ, որևէ լուրջ ազդեցություն չեն թողել և չէին կարող թողնել տնտեսության զարգացման դինամիկայի վրա, սակայն, ըստ էության, մեծապես նպաստել են հենց արտահանողների ֆինանսական դրության բարելավմանը՝ համավարակի ֆոնին: Իսկ ամենաուշագրավը այն է, թե ովքեր են վերը նշված ապրանքների արտահանողները: Ինչպես գիտենք՝ նախկին իշխանության օրոք մեծածախ արտահանումներ իրականացնելու համար պետք էր ունենալ շուկայում գերիշխող դիրք և իշխանությունների դաբրոն: Այսօր Փաշինյանի նշած ապրանքները արտահանում են այն նույն անձինք, ինչ մինչ հեղափոխությունը: Օրինակ՝ լոլիկ արտահանող ընկերությունների շարքում է «Ֆուդարմ» ՍՊԸ-ն, որը 2015 թվականին հիմնադրել է Անդրանիկ Գալստյանը և որի 100 տոկոս բաժնետոմսերը 2018 թ.-ի սեպտեմբերին անցել են Բաբկեն Ղազարյանին։ Ղազարյանը Թոխմախի Բաբո անունով հայտնի Արարատյան մաքսատան պետի նախկին տեղակալն էր, Մհեր Սեդրակյանի մտերիմներից։ 2013 թվականի ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ի ներկայացուցիչն է եղել Էրեբունի վարչական շրջանում։

Հաջորդ խոշոր արտահանողը ևս պատահական մարդ չէ: «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թ-ին՝ եղբայրներ Արամ և Աբել Ղարիբյանների կողմից: Արամ Ղարիբյանը ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականն էր: Նա 2015թ. հունիսի 11-ին օտարել էր իր բաժնեմասը: 13 և 27 տոկոս բաժնեմասով ընկերության սեփականատեր են նրա հորեղբոր որդիները՝ Մարկոս և Արա Ղարիբյանները:

Ծաղիկների արտահանման բիզնեսում դերակատարություն ունի «Էկոտոմատո» ՓԲԸ-ն, որը ստեղծվել է 2011թ. Կոտայքի մարզի Գողթ գյուղում: Ընկերությունում մասնաբաժին ունի նույն Արամ Ղարիբյանը: Գողթում կառուցած նրա ջերմոցներում աճեցնում են հոլանդական վարդեր: 

Բանջարեղեն և մրգեր աճեցնող, արտահանող մյուս ընկերությունն էլ «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ն է: Ընկերության բաժնետերերի կազմում են ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի երկու որդիները՝ Հենրիկ եւ Ռուբեն Հարությունյանները: Վերջիններս, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ տիրապետում են նշված ընկերության բաժնետոմսերի 17-ական տոկոսների: 

Ընդամենը մեկ ամիս առաջ էլ Փաշինյանը հպարտանում էր մսի արտահանման ծավալների ավելացմամբ: Չմոռանանք, որ մսի արտահանման մենաշնորհն էլ իր հերթին պատկանում է Փաշինյանի կողմից՝ ՀՀԿ ֆինանսական կտուրը հորջորջված Սամվել Ալեքսանյանին: 

Ձկնամթերքի արտահանման ծավալների ավելացումը նույնպես Փաշինյանի կողմից դիտարկվել է իբրև լրջագույն խթան տնտեսության զարգացմանը: Ձուկ արտահանող ընկերություններից է «Մոսֆիշ» ընկերությունը, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանի աղջկան՝ Լուսինե Ալեքսանյանին։ 

Պղնձի արտահանման ծավալներով հպարտացող Փաշինյանը պետք է նաև հիշի, որ վերջին տարիներին Հայաստանից պղինձ արտահանող ամենա խոշոր ձեռնարկությունը՝ Զանգեզուրի ՊՄԿ-ն հենց ինքն է ակնարկներով կապել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մտերիմ շրջապատի հետ, ասել է թե ըստ Փաշինյանի՝ հենց նրանք են այսօր հանդիսանում ՊՄԿ-ի սեփականատերերը: 

Թռչնամսի արտահանման ծավալների ավելացումը նշված է եղել անգամ վարչապետ Փաշինյանի 100 նոր փաստերի մեջ, մինչդեռ հիշեցնենք, որ թռչնամիս արտահանում են օրինակ՝ Սպիտակի թռչնաբուծական ֆերման, որը պատկանում է Սերժ Սարգսյանի մտերիմներից Արկադի Համբարձումյանին՝ Դերժավի Արկադիին: Լուսակերտի թռչնաբուծարանն էլ իր հերթին պատկանում է Սարգսյանի մտերիմներից մյուսին՝ Հարություն Փամբուկյանին:

Անգամ «Մետեքսիմ» ՍՊԸ-ի գովազդը որը իր էջում վերջերս արել էր Նիկոլ Փաշինյանը, ակնհայտ հպարտություն է ՝ Սերժ Սարգսյանի շրջապատի հետ առնչվող ընկերության հարստացման հիմքով, այն պարզ պատճառով, որ ջարդոնի արտահանման մենաշնորհը պատկանում է «Մետեքսիմ» ընկերությանը, որի տերը ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիգոր Հարությունյանի եղբայրն է` Միքայել Հարությունյանը։ Գրիգոր Հարությունյանը, ով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին է, համարվում է Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ:

Փաշինյանի կողմից իբրև համավարակի ֆոնին ՝ տնտեսական հաջողության ավետիս բերված օրինակները անշուշտ չնչին են այն ձախողումների և դժվարությունների հետ, որոնց այդ նույն համավարակի ֆոնին բախվել է Հայաստանի տնտեսությունը: 5 միլիոն դոլարի շահույթը առարկայական և շոշափելի է միայն տվյալ բիզնեսում ներգրավված տնտեսվարողի համար, իսկ նրանց մեծ մասը ինչպես տեսանք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի հետ: Փաշինյանն էլ ոչ ավել, ոչ պակաս հպարտանում է՝ համավարակի ֆոնին վերջիններիս հարստացման հանգամանքով… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան ԱթանեսյանԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել
Ամենադիտված