Հորդորել եմ Ջուլֆալակյանին՝ վայր չդնի մանդատը. Մխիթար Հայրապետյան
ՔաղաքականԱյսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն այն հայտարարությանը, որտեղ նա խոսել էր իր մանդատից հրաժարվելու մասին, նշեց, որ խնդիրները բազմաթիվ են, որոնց շուրջ քննարկումներ են տեղի ունենում:
« Պարոն Ջուլֆալակյան հանդես է եկել հայտարարությամբ և ես իրավունք չեմ վերապահի ասել ավելին, քան նա է հայտարարել: Ես հույս ունեմ, որ իր որոշումը կփոխվի: Իմ կարծիքով՝ Ջուլֆալակյանի հեռացումը խորհրդարանից կվնասի թե ոլորտին, թե մեր հանձնաժողովին: Արսեն Ջուլֆալակյանը եղել է և մնում է ոլորտի լավագույններից մեկը, փայլուն պատգամավոր»,- ասաց նա:
Հայրապետյանը նշեց, որ որևէ մեկը չի շահի, եթե Ջուլֆալակյանը վայր դնի մանդատը: «Ես նրա հետ հանդիպել եմ, հորդորել եմ, որ վերանայի իր որոշումը, սա որևէ մեկի շահերից չի բխում, և ես ևս տխրել եմ այդ կապակցությամբ: Պարոն Ջուլֆալակյանը եթե որոշի ավելին ներկայացնել, նա ինքը կապի դուրս կգա ձեզ հետ»: