Դուք կողմնակալ եք. Ձեր կինը ԿԳՄՍ փոխնախարարն է. Անի Սամսոնյանը՝ Պետրոս Ղազարյանին
ՔաղաքականԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ԼՀԿ-ի նախաձեռնությանը, որով պատրաստվում են անվստահություն հայտնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին:
Անի Սամսոնյանn, անդրադառնալով թեմայի վերաբերյալ հաղորդավար Պետրոս Ղազարյանի հակադարձումներին, ասել է. «Պարո՛ն Ղազարյան, ես չեմ հասկանում, մենք կարո՞ղ ենք միասին քննարկել կրթության հարցերը այն դեպքում, երբ ես այստեղ տեսնում եմ շահերի բախում, որովհետև Ձեր կինը՝ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ներգրավված է կրթության բարեփոխումներում` որպես գերատեսչության քաղաքական պաշտոնյա, և այս հարցում Դուք ունեք կողմնակալություն»:
Պետրոս Ղազարյանն էլ, պատասխան ԼՀԿ-ական պատգամավորի, ասել է. «Ես ճիշտ եմ ասում: Ասում եմ՝ մարդիկ նաև ձեզնից են բողոքում ու շատ բաներ խոսում: Պատկերացնո՞ւմ եք, որ ցանկացած պրոցես սկսվի էդպես՝ անհասցե նախադասությամբ, որ մարդիկ բողոքել են»: