Նախագահը իրավունք ունի ներկայացնել ցանկացած թեկնածուի՝ նույնիսկ մի քանի անգամ․ Լիլիթ Մակունց
ՔաղաքականՀիմա ընթանում է փակ քվեարկություն, որից պարզ կդառնա` կառույցը փոխվել է, թե ոչ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Մենք նպատակ ունենք նորացնել ՍԴ-ն և դատավորների պաշտոնում ներկայացվել են արժանի թեկնածուներ»,- նշեց պատգամավորը:
Դիտարկմանը, թե նա խնդիր չի տեսնում նույն թեկնածուին նորից առաջադրել, Մակունցը նշեց, որ չի կարող դա վիճարկել. «Նախագահը իրավունք ունի ներկայացնել ցանկացած թեկնածուի նույնիսկ մի քանի անգամ, և ես որևէ խնդիր չի տեսնում: Թե որքանով են թեկնածուները կարողացել համոզել պատգամավորներին, ցույց կտա քվեարկության արդյունքը»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում պատգամավորները փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում են ՍԴ դատավոր, որին չեն մասնակցում «ԲՀԿ»-ն ու «ԼՀԿ»-ն: ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին: