Դանակահարություն՝ Երևանում. 32-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է, դեպքը՝ բացահայտվել
Emergency CaseՍեպտեմբերի 12-ին՝ ժամը 04։15-ի սահմանում, Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը և պարզել, որ վիրավորը Երևանի բնակիչ, 32-ամյա Էրիկ Վարդանյանն է, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ըստ աղբյուրի՝ մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը բժիշկներին հաջողվել է, Էրեբունու ոստիկանները պարզել են, որ Է. Վարդանյանին վնասվածքը պատճառել է Երևանի բնակիչ, 32-ամյա Ռոստոմ Մելքոնյանը: Նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն է տվել ու բաց թողնվել։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանները պարզել են՝ որտեղ է տեղի ունեցել վիճաբանություն-դանակահարությունը։