Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով Էրդողանը կարող է թողնել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը Սամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվել է, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) Էս կապիկից առաջացածները էկել հայ ազգի ճակատագիրն են որոշում. Իսրայել Հակոբկոխյան (տեսանյութ) Այսօրվա վիճակը լավատեսության ոչ մի հիմք չի տալիս․ Փաշինյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանի տաբատին կանաչ խոտի հետքեր են, դրանք Սամվելին չոքացնելու արդյունքում են առաջացել․ փաստաբան Փաշինյանը չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Էսօր ժողովրդի մեջ մեծ անվստահություն կա. բերքաբերցին Փաշինյանին առաջարկեց նոր ընտրություններ անցկացնել (տեսանյութ) Ես սա անում եմ, որ ՀՀ-ն ի վերջո դառնա անկախ պետություն, ոչ թե ֆորպոստ․ Փաշինյան (տեսանյութ) 

Ընդդիմադիր Փաշինյանի 10 «ընտրակեղծարարները». ինչու՞ վարչապետ Փաշինյանը չգնաց նրանց «հետքերով»

Վերլուծական

Իշխանափոխությունից հետո հեղափոխական թիմը հանրությանը կոռուպցիոն սենսացիոն բացահայտումներ էր խոստանում: Կոռուպցիոն բացահայտումները, միգուցե, առջևում են, բայց կա կառուպցիայի տարատեսակ, որի բացահայտման սկիզբը պետք է դրվեր Փաշինյանի վարչապետ դառնալու հաջորդ օրը: Խոսքը՝ քաղաքական կոռուպցիայի մասին է, մասնավորապես՝ ընտրակեղծիքների մեխանիզմների ու ընտրակեղծարարների: Փաշինյանը պնդում էր, որ նախորդ խորհրդարանը ձևավորվել էր ընտրակեղծիքներով և հենց այդ պատճառով լեգիտիմ չէ ու պետք է արձակվի: 2017-ին ու դրանից առաջ խոսվում էր այն մասին, որ ընտրակեղծիքների հիմնական գործիքները եղել են կեղծ անձնագրերով ու ID-քարտերով կրկնաքվեարկություն ապահովելը (շրջիկ խմբեր), ինչպես նաև ընտրակաշառք բաժանելը: Իշխանափոխությունից հետո այդ գնահատականները կա՛մ պետք է հերքվեին, կա՛մ հաստատվեին: Նախկինում ասում էին, թե մինչև իշխանափոխություն չլինի, ընտրակեղծիքների մեխանիզմներն ու ընտրակեղծարարներին հնարավոր չի լինի բացահայտել ու քրեական ընթացք տալ այդ ամենին: Հիմա ունենք իշխանափոխություն, իշխանություններն էլ ունեն բոլոր ռեսուրսները նախկին ընտրակեղծարարներին պատժելու համար, սակայն ի՞նչ ենք մենք տեսնում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն պաշտոնյաների տասնյակը, ովքեր նախկինում, ըստ Փաշինյանի, ընտրակեղծարար էին, իսկ այսօր կա՛մ շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոնները, կա՛մ էլ պարզապես մոռացության են մատնվել իրավապահների կողմից: 

Թիվ մեկ ընտրակեղծարարը, ըստ Նիկոլ Փաշինյանի, անշուշտ, Սերժ Սարգսյանն էր, ում հրամանով էլ տեղի էին ունենում նման իրավախախտումները: Այսօր Սերժ Սարգսյանին մեղադրում են բոլոր հնարավոր և անհնարին մեղքերի մեջ, սակայն այդ շարքում բացակայում է ընտրությունների կեղծելը կամ դրան օժանդակելը: 

Երկրորդ տեղում ԿԸՀ երկար տարիների նախագահ Տիգրան Մուկուչյանն է, ում Փաշինյանը ԱԺ ամբիոնից էր մեղադրում հանուն իշխանությունների թվեր նկարելու մեջ: Մուկուչյանը այսօր հաջողությամբ շարունակում է պաշտոնավարել, ավելին՝ նա 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ֆիքսել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի հաղթանակը: 

Երորդ տեղում ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, ում Փաշինյանը անվանում էր ՀՀԿ ընտրակեղծիքների գլխավոր գործիք, քանի որ հենց Աբրահամյանն էր ընտրությունների ժամանակ զբաղվում ՀՀԿ նախընտրական շտաբի կուռացիայով: 

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Փաշինյանը քուանշ էր հայտարարում և մեղադրում էր Սերժ Սարգսյանի կամակատարը լինելու մեջ. «Մի ամբողջ պատգամավորական խմբակցության երաշխիքը ձեզ համար երաշխի՞ք չէ, թե՞ պարտադիր Անդրիաս Ղուկասյանը պիտի ստանձնած լիներ, որ ՀՀԿ-ի համար իրանց քուչում ձայներ է ապահովելու, նոր ներում տայիք, ազատեիք կամ ախպոր ախպոր ախպորը ասեիք՝ ՀՀԿ-ի համար ձայն հավաքի, որ ազատ արձակենք Անդրիաս Ղուկասյանին»:  Ըստ էության, Փաշինյանը Դավթյանին մեղադրում էր ՀՀԿ ընտրակեղծարարության վրա աչք փակելու մեջ: Այսօր Դավթյանն արդեն Փաշինյանի քաղաքական կամքը իրագործողն է:

ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանին Փաշինյանը ԱԺ ամբիոնից մեղադրել էր ոչ միայն մարդ առևանգելու և ահաբեկելու, այլ նաև ընտրակեղծիքների մեջ:  Ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո, իրականում ոչինչ: 

2017-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած դեպքից հետո, երբ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում հավաքված մարդիկ հարձակվել էին «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի վրա, խլել բջջային հեռախոսն ու ջնջել դրանում առկա կարեւոր՝ ենթադրյալ ընտրակաշաքի բաժանման մասին ինֆորմացիան ԵԼՔ-ը գլխավորող Նիկոլ Փաշինյանը այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրեց ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրակեղծարարությանը օժանդակելու մեջ: Այդ գործը ստացավ Զիբիլիքսի գործ անվանումը, սակայն Տարոն Մարգարյանը այդպես էլ սույն քրեական գործի մեջ չներգրավվեց: 

Հաջորդը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն էր, ում Գյումրիում ՏԻՄ ընտրություններում պարտվելուց հետո նույն Նիկոլ Փաշինյանը մեղադրեց ընտրակեղծարարության և ընդդիմության ձայները գողանալու մեջ: Հեղափոխությունից հետո Բալասանյանը մնացել է իր պաշտոնին, ավելին արժանացել է Փաշինյանի գովասանքին՝ քաղաքում շինարարական աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու համար: 

Նախկին իշխանությունների համար 90% ձայն ապահովող Արագած գյուղի գյուղապետ Վալենտին Մեխակյանը նույնպես ընդդիմադիր Փաշինյանի կողմից հռչակվել էր ՀՀԿ համար ձայն բերող ամենակարկառուն դեմքերից մեկը, սակայն իրավիճակի սյուրեալիզմը կայանում է նրանում, որ այսօր Մեխակյանի թոռը՝ Արգիշտի Մեխակյանը, «Իմ քայլը» խմբակցության անդամ է, ԱԺ պատգամավոր: 

Նիկոլ Փաշինյանի համար նախկինում կարկառուն ընտրակեղծարար էր նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Վերջինս հատկապես մեղադրվում էր էդմոն Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի օգտին տրված ձայները յուրացնելու մեջ: Այսօր Ասլանյանը հաջողությամբ շարունակում է ղեկավարել Վանաձորում, իսկ Փաշինյանը քաղաք այցելելիս վերջինիս հետ անգամ սելֆիներ է անում: 

Բոլոր ընտրություններին ՀՀԿ-ի համար խախտումներով ձայն հավաքող, Մալաթիայի տարածքում քվեատուփերը լցոնող Կարապետ Շահինյանն էլ շաբաթներ առաջ նշանակվել է Շենգավիթի թաղապետարանի աշխատակազմի քարտուղար: 

Վերը նշված օրինակներից հետևում է, որ որպեսզի հանկարծ կարծիք չձևավորվի, որ ընտրակեղծիքների մեխանիզմները ժառանգականության սկզբունքով ձեռքից ձեռք փոխանցվելու հատկություն ունեցող բաներ են, անհրաժեշտ է օր առաջ հստակություն մտցնել այս հարցում՝ եղե՞լ են, թե՞ չեն եղել ընտրակեղծիքներ: Եթե եղել են, ապա հայտնի ամբաստանյալի ասած՝ մեխն էլ է իշխանության ձեռքում, չագուչն էլ, և հետևաբար՝ ինչո՞ւ չկան բացահայտումներ… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավըԻրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառովԷրդողանը կարող է թողնել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնըՍամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվել է, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) Էս կապիկից առաջացածները էկել հայ ազգի ճակատագիրն են որոշում. Իսրայել Հակոբկոխյան (տեսանյութ)Այսօրվա վիճակը լավատեսության ոչ մի հիմք չի տալիս․ Փաշինյան (տեսանյութ)Պենտագոնի ղեկավարը հայտնել է, թե ինչ է Ուկրաինան խնդրել ԱՄՆ–իցՍամվել Վարդանյանի տաբատին կանաչ խոտի հետքեր են, դրանք Սամվելին չոքացնելու արդյունքում են առաջացել․ փաստաբանԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ)Փաշինյանը չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Էսօր ժողովրդի մեջ մեծ անվստահություն կա. բերքաբերցին Փաշինյանին առաջարկեց նոր ընտրություններ անցկացնել (տեսանյութ) Ես սա անում եմ, որ ՀՀ-ն ի վերջո դառնա անկախ պետություն, ոչ թե ֆորպոստ․ Փաշինյան (տեսանյութ)Տարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարարԵրևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյութ) Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և հոսպիտալացվել Քաղաքացիների իրական վերաբերմունքը` «հեղափոխականներին» Փաշինյանի որոշմամբ՝ սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՓաշինյանի անթաքույց վախը՝ «կոնսենսուս մինուս մեկից»․ ի՞նչ են մեզ հասկացնումՊարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար)Քաղաքացիներին ներկայացրել ենք Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները․ ՍաղաթելյանԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄՄանրամասներ` երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից «Խորհրդավոր» ընթրիքի ստորգետնյա քարերը. ովքեր չեն մասնակցել Աննա Հակոբյանի հավաքինՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Թբիլիսիում բողոքի ցույցեր են՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ (տեսանյութ)ՀԿ-ները պահանջում են ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից ներողություն խնդրելՀԺՄ–ն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և պահանջում է քննություն իրականացնելՀՀ-ում ազգային իշխանության հաստատումով այսպիսի հանցագործություններ կատարողները խստորեն պիտի պատժվեն․ Կևորկ ՅազեջյանՄեր խնդիրն էն ա, որ Ոսկեպարում, Բաղանիսում, Կիրանցում տասնյակ տներ կառուցվեն․ Փաշինյան (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում Հայաստանին՝ Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի դեպքումՔորթնի Քարդաշյանը հայտնել է, որ խմում է իր կրծքի կաթըՍյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերացավ վերջին հնարավոր խոչընդոտը․ թյուրքագետ Մանդատները վայր դնելը և փողոց դուրս գալն անելու ենք երբ զգանք, որ դա կբերի իր տրամաբանական ավարտին․ Լևոն Քոչարյան (տեսանյութ) ԵՄ ռևերանսները Բաքվին՝ ի հաշիվ Հայաստանի շահերիԲրազիլիայի բնակչուհին հորեղբոր դիակի հետ գնացել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համարԼիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Սիմոնյանին «ՔՊ–ն ավելի է խստացնելու բռնաճնշումները»․ Մարությանն ընդդիմադիրներին համախմբվելու կոչ է անումԴաղստանում բերման են ենթարկել Չեչնիայի ԱԻ նախարարին (տեսանյութ)«Չեն հանձնվելու». ուսանողության շրջանում պրոցեսներ են եռումՀայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Նոր մանրամասներ Փաշինյանի՝ Տավուշ կատարած այցից․ ինչ է ասել տեղի բնակիչներինԱրամ Վարդևանյանը միացել է Սամվել Վարդանյանի փաստաբանական խմբինՆոր Երզնկայում ավտոբուսը բախվել է քարե պարսպին և հայտնվել բնակչի բակում․ 29 մարդ հոսպիտալացվել է Պետդումայում ռուս խաղաղապահների առաքելությունն անվանել են «լիովին կատարված»Սրանց ուրացման քաղաքականությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության․ Սաղաթելյան (տեսանյութ)Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո երկրի․ Փաշինյան (տեսանյութ)Բաքուն համաձայնել է Իրանի դեմ օդային հարձակումների համար տրամադրել երեք ռազմակայանԴատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը (տեսանյութ)Միրզոյանը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարն ընդգծել են պարբերական ուղիղ չվերթների կարևորությունը (տեսանյութ)Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից․ ԶԼՄ
Ամենադիտված