Որդուս ասացին՝ կա՛մ հայրդ դադարում է քննադատել Նիկոլ Փաշինյանին, կա՛մ ազատվում ես ԱԱԾ–ում աշխատանքից․ Գառնիկ Իսագուլյան
SocietyԵս ընդդիմադիր եմ եղել, որը որևէ կապ չունի ԱԱԾ-ի հետ։ Որդիս հինգ տարի ուսանել էր Մոսկվայում, վերադարձել էր Հայաստան, ստացել կապիտանի կոչում ու ծառայում էր հայրենիքին։ Որդուս ասել էին՝ կա՛մ հայրդ դադարում է քննադատել Նիկոլ Փաշինյանին, կա՛մ դու ազատվում ես աշխատանքից։
Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով իր որդու՝ ԱԱԾ-ից աշխատանքից դուրս գալուն։
Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ այս ամենը տեղի է ունեցել Արգիշտի Քյարամյանի ԱԱԾ պետ նշանակվելուց հետո․ «Համակարգում կային ծառայողներ, որոնք շատ լավ հասկանում էին՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ Արգիշտի Քյարամյանի նշանակումը։ Իմ որդուն, ով աշխատանքային ճանապարհ է անցել, ասում են՝ դու համակարգում ծառայելու իրավունք չունես, որովհետև հայրդ քննադատում է Նիկոլ Փաշինյանին»։
Մանրամասները` տեսանյութում