DJ Վակցինայի ու սիրելիի ջերմ լուսանկարը (լուսանկար)
ДосугԻնչպես արդեն հայտնել ենք, Արուսիկ Մկրտչյանը, ով հանրությանն առավել հայտնի է DJ Վակցինա բեմական անվամբ, ընտրյալ ունի:
Վերջինս Ֆեյսբուքի իր էջում նոր ջերմ լուսանկար է հրապարակել սիրելիի հետ:
Նշենք, որ 35-ամյա Արուսիկ Մկրտչյանը երկու որդի ունի:
Օրեր առաջ` սեպտեմբերի 12-ին, Արուսիկը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ որդին արդեն իր հետ է.
«Էսօր 7րդ օրն էր՝ լի արցունքներով ու կարոտով…
Առավոտից էլի սպասում, հույզեր, բազմաթիվ զանգեր ու նամակներ, 100 կմ քշած ճանապարհ, կռիվներ, լարվածություն և արդյունքում սուպերպրոֆեսիոնալ փաստաբանի ու ԴԱՀԿ աշխատակիցների ջանքերի շնորհիվ մենք ՄԻԱՍԻՆ եկանք տուն
Ես անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, որ պայքարեցիք իմ հետ միասին
Այսուհետ մենք չպետք է լռենք, եթե մեզ ենթարկում են բռնության, մեր երեխաների և մեր իրավունքները ոտնահարվում են կամ անտեսվում»,-գրել էր Արուսյակը: