Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները․ ՈՒՂԻՂ
ПолитическиеՀՀ ազգային ժողովում շարունակվում են սեպտեմբերի 14-ին մեկնարկած քառօրյա նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել հայրության նպաստ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առնչվում է զինծառայողներին տրվող գույքահարկի արտոնությանը և մի շարք այլ օրինագծեր:
Պատգամավորները կքննարկեն նաև «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: