«Ես նրան չեմ ատում». Բրեդ Փիթի նոր սիրեցյալը՝ Անջելինա Ջոլիի մասին
Ժամանց56-ամյա Բրեդ Փիթի նոր սիրավեպը տարվա ամենաքննարկվողներից մեկն է: Հիշեցնենք` վերջերս հայտնի դարձավ, որ հոլիվուդյան դերասանը հանդիպում է 27-ամյա մոդել Նիկոլ Պոտուրալսկու հետ, և նրանց հարաբերությունները շարունակվում են արդեն մի քանի ամիս:
Բամբասանքներ են տարածվում, որ դերասանի նախկին կինը ՝ 45-ամյա Անջելինա Ջոլին, կատաղել է` իմանալով նախկին ամուսնու նոր սիրավեպի մասին։ Պոտուրալսկին խոստովանել է, որ ատելություն չի զգում Անջելինայի նկատմամբ: Այս մասին նա գրել է Ինստագրամի իր միկրոբլոգում:
Այնուամենայնիվ, Ջոլին ծայրաստիճան դժգոհ է իր նախկին ամուսնու պահվածքից, ով նոր ընկերուհու հետ բացահայտ կերպով հայտնվում է հանրության մեջ: Բայց Փիթը, ըստ աղբյուրների, թքած ունի նախկին կնոջ արձագանքի վրա: