Նաիրա Զոհրաբյանը Արփի Դավոյանի հայտարարությունների համար կդիմի էթիկայի հանձնաժողով (լուսանկարներ)
Հասարակություն«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լուսանկարները՝ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով պաստառի հետ նկարվելիս և կից գրել․ «Շուտով, հիչքոքյան ժանրի մի աշխարհացունց տեքստով, ֆեյսբուքյան տիրույթում։ Բաց չթողնեք․․․#թեժԱշուն»:
Նաիրա Զոհրաբյանն էլ պատրաստվում է Արփի Դավոյանի կողմից իր հասցեին հնչեցված հրապարակային հայտարարությունների հարցով դիմել ԱԺ առաջիկայում ստեղծվելիք էթիկայի հանձնաժողով։