ՀՅԴ երիտասարդական կազմակերպության երթն ավարտվեց
ՀասարակությունՀՅԴ Հայաստանի երիտասարդական կազմակերպության կազմակերպած ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով երթն ավարտվեց նախարարության շենքի մոտ:
Ակցիայի մասնակիցները հույս հայտնեցին, որ վաղը ՀՀ կառավարությունը կքննարկի Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը:
«Վաղվա կառավարության նիստից հետո մենք կհասկանանք մեր քայլերի հերթականությունը: Միայն ուզում ենք նշենք, որ մեզ համար կան կարմիր գծեր, որոնք մեզ համար հատելն անթույլատրելի է եւ մենք նահանջելու տեղ չունենք: Նշանակում է, որ եթե վաղը Կառավարությունը չկարողանա լուծել Արայիկ Հարությունյանի հարցը, մենք կգնանք մեզ վերապահված իրավուքնների սահմաններում բոլոր միջոցներին ձերբազատվելու համար Արայիկ Հարությունյանից եւ նրա վարած քաղաքականությունից»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը: