Director General of Ucom took part in a recruiting conference Gevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of Korea We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents 

ՀՀ ոստիկանապետերից ով և ինչով է աչքի ընկել պաշտոնավարման ընթացքում

Analytical

Հայաստանի իրավապահ համակարգի ղեկավարները ի պաշտոնե մշտապես գտնվել են հանրային հնչեղություն և կարևորություն ունեցող հարցերի կիզակետում: Վերհիշենք, թե ինչպիսի ուշագրավ և սկանդալային իրավիճակներում են հայտնվել Հայաստանի նախկին և գործող ոստիկանապետերը և ինչպես են այդ իրավիճակներում դրսևորվել նրանց անձնային և մասնագիտական որակները: 

ՀՀ ոստիկանության պետերից իր խստությամբ աչքի էր ընկնում գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Գասպարյանը պաշտոնը ստանձնել է 2011 թվականին և ղեկավարել է ընդհուպ մինչև 2018 թվականի թավշյա հեղափոխությունը: Գասպարյանի առանձնահատկություններից մեկն էր ոստիկանական գործողությունների անմիջական կենտրոնում գտնվելն ու դրանք ղեկավարելը: Այդպես էր «Էլեկտրիկ Երևանի» ցույցերի ժամանակ, ՊՊԾ գնդի գրավման և Սարի թաղում արձանագրված բախումների ընթացքում: Հենց այդ ժամանակ էլ արված մի շարք արտահայտություններ, ինչպիսիք են, օրինակ, ցուցարներին ուղղված՝ «սթափվեք գժուկներ, սա փոքր երկիր ա» և «Ես Գասպարյան Վովա՛ն եմ, Վովա՛ն» արտահայտությունները դեռևս հիշվում են հասարակության կողմից: Հիշվում է նաև 2013 թվականին ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Ծիծեռնակաբերդում համատեղ աղոթքը: Այդ քայլը, ի դեպ, շատերի կարծիքով պարպեց առկա լարվածությունը, որը ձևավորվել էր Հովհաննիսյանի քարոզարշավի ընթացքում և զգալիորեն փոխեց ոստիկանության դեմ հանրային բացասական տրամադրվածությունը: Գասպարյանի ղեկավարման տարիներին մեծ ուշադրություն էր դարձվում ոստիկանության համակարգում ներքին դիսցիպլինայի բարձրացման վրա: Ոստիկանապետը նաև աչքի էր ընկնում քաղաքացիների խնդիրներին լուծում տալու իր պատրաստակամությամբ: Այսպես օրինակ, երբ 2015-ին հողագործները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության առաջ` բարձրաձայնելով իրենց խնդիրները, այդ խնդիրներից մեկն էլ այն էր, որ ոստիկանները հաճախ ճանապարհներից խոչընդոտում են բերքի տեղափոխման գործընթացը: Դրանից հետո Գասպարյանի հրամանով կարգադրվեց  բացառել բերքը շուկա տեղափոխող հողագործներին խոչընդոտելու ցանկացած դեպք, անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց ինչպես ճանապարհներին, այնպես էլ համայնքներում, արձագանքել բոլոր դիմումներին ու խնդրանքներին:  Նույն Գասպարյանի կարգադրությամբ ՃՈ աշխատակիցներին ուսուցանում էին, թե ինչպես պետք է առաջին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել քաղաքացիներին, երբ նրանք կհայտնվեն ավտովթարների մեջ և կստանան վնասվածքներ։ 

Վլադիմիր Գասպարյանից հետո ոստիկանապետի պաշտոնը ստանձնեց Վալերի Օսիպյանը, և դա շատերի համար տարօրինակ էր, քանի որ հենց Օսիպյանն էր ղեկավարում ընդդիմության ցույցերի դեմ ոստիկանական գործողությունները ապրիլյան իրադարձությունների ժամանակ` լինելով Երևանի փոխոստիկանապետ: Օսիպյանը, ի տարբերություն Գասպարյանի, առավելապես «թավշյա» ղեկավար էր և ղեկավարման մեկ տարվա ընթացքում աչքի չի ընկել խստությամբ ՝ ոստիականական համակարգի գործողությունները փորձելով տեղավորվել հեղափոխության տրամաբանության մեջ: Նրա ղեկավարման շրջանում էլ, սակայն, եղան կուրյոզային դեպքեր, երբ խստությունը թերևս չէր խանգարի, օրինակ՝ տրանսգենդերների կողմից ոստիկանական բաժանմունք ներխուժելը և ոստիկաններին ծեծի ենթարկելը: Այդ դեպքից հետո, ի դեպ, որևէ մեկը այդպես էլ չպատժվեց, ինչը բավական լուրջ դժգոհություն առաջացրեց հենց համակարգի ներսում: Կառույցում չեն հերքել, որ այդ դրվագից հետո եղել են ազատման մասին բազմաթիվ դիմումներ, իսկ մամուլի տեղեկությունների համաձայն` Վալերի Օսիպյանն անձամբ էր շրջում ոստիկանության տարբեր ստորաբաժանումներով՝ նման մտադրություն ունեցողներին հորդորելով չգնալ այդ ծայրահեղ քայլին եւ չկազմաքանդել համակարգը: Պետք է առանձնացնել նաև այն դեպքը, երբ Վալերի Օսիպյանը մոտոսիրահարներին Ֆրանսիայի հրապարակ է հրավիրել ու անձամբ փոխանցել է նրանց գիշերները չաղմկելու մասին Երևանի բնակիչների պահանջը։ Այսպիսով Օսպիյանը փորձում էր նոր մշակույթ ձևավորել քաղաքացի-ոստիկան փոխհարաբերություններում:  Փոխարենը՝ Օսիպյանի ղեկավարման շրջանում ոստիկանությունը անչափ խիստ էր օլիգարխների, քրեական հեղինակությունների և նրանց թինկազորին ասֆալտին փռելու՝ վարչապետի հրահանգը կատարելու հարցում: Եղան նաև բողոքի ակցիաներ և ճանապարհ փակելու դրվագներ՝ Ամուլսարում, Իջևանում: Երկրորդ դեպքում քաղաքացիների և ոստիկանության միջև լուրջ բախումներ էին տեղի ունեցել, տուժել էին մեծ թվով ոստիկաններ և իրավիճակը տեղում վերահսկելու նպատակով այդ պահին Իջևան էր մեկնել ոչ միայն Օսիպյանը, այլ նաև այն ժամանակ դեռ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

Վալերի Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնում հաջորդեց Արման Սարգսյանը: Սարգսյանի ղեկավարման մեկ տարվա ընթացքում Հանրապետությունում քրեական իրավիճակի վատթարացումը ակնհայտ էր, ինչն էլ թերևս ի վերջո հանգեցրեց վերջինիս ազատմանը: Ինքը` ոստիկանապետն էլ կամ Էրեբունի պլազա ներխուժած զինված անձի հետ էր անձամբ բանակցում՝ «կյանքս վստահում եմ քեզ» արտահայտությամբ` իր ծառայողական ավտոմեքենայով վերջինիս բաժանմունք ուղեկցելով, կամ էլ ստիպված էր լինում բացատրել, թե ինչպես իր ներկայությամբ քաղաքի հիվանդանոցում կարող է զանգվածային սպանությամբ և խոշտանգմամբ ուղեկցող վենդետա տեղի ունենալ. խոսքը, իհարկե, Գավառի հայտնի դեպքերի մասին է, իսկ ոստիկանությունը զբաղված լինի՝ ոստիկանապետին փրկելով և ոչ թե տեղում իրավիճակը օպերատիվ վերահսկողության տակ առնելով: Սարգսյանի ղեկավարման շրջանում լարվածության օջախ առաջացավ նաև Կապանում: Հիշեցնենք, որ այնտեղ  մի քանի անձի բերման էին ենթարկել ոստիկանություն, իսկ վերջիններիս հարազատները պնդում էին, թե նրանց ոստիկանությունում ծեծի են ենթարկել։ Սակայն, ոստիկանությունը հերքում էր բռնություն գործադրելու մասին տեղեկությունները։ Իրավիճակը հարթվեց, բայց ՀՀ ոստիկանապետը անձամբ որևէ մասնակցություն այս խնդրի լուծմանը չցուցաբերեց, և չնայած հավաքվածները պահանջում էին նաև իր ներկայությունը՝ Սարգսյանը Կապան չմեկնեց:

Ընթացիկ տարվա հունիսին էլ ՀՀ ոստիկանության պետ է նշանակվել Վահե Ղազարյանը: Ղազարյանի եռամսյա գործունեությունը վերլուծելիս առաջին հերթին պետք է փաստել, որ նորանշանակ ոստիկանապետը համակարգում համարվում է լավ օպերատիվ աշխատող, ով բազմաշերտ տիրապետում է համակարգում առկա իրավիճակին և հեղինակություն է վայելում: Սակայն, վերջինիս կողմից համակարգի ղեկավարումը ստանձնելը համընկավ երկրում ծայր առած կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ամենաթեժ փուլի հետ, երբ իշխանությունները, գործի դնելով նաև իրավապահ համակարգը, քաղաքացիներին բառի բուն իմաստով` «դիմակային» և «տուգանային» տեռորի են ենթարկում: Այս ընթացքում շատ են քննարկվում հենց ոստիկանության գործողությունները և շատ դեպքերում դիմակ չկրելու համար անգամ կանանց ասֆալտին փռելու օպերացիաները այն աստիճան ոչ իրավաչափ ու ոչ համարժեք են, որ անգամ ոստիկանությունում այդ դեպքերից հետո չեն կարող խուսափել ծառայողական քննություն նշանակելուց: Չնայած դրան` քաղաքացի-ոստիկան հարաբերությունները ստեղծված իրավիճակում բավական լարված են և կարելի է ասել, որ ոստիկանության այդ տեսակ գործելաոճը փաստորեն ջուրն է գցում այն երկար տարիների աշխատանքը, որը տարվել է ոստիկանության իմիջի ձևավորման և ոստիկան-քաղաքացի հարաբերությունների մակարդակը նոր որակի բարձրացնելու ուղղությամբ… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Hamas-run health ministry says Gaza death toll surpasses 32,600Fidan received delegation of Armed Services Committee of US House of Representatives in AnkaraDirector General of Ucom took part in a recruiting conferenceArmenian woman appointed to position of Minister of Foreign Affairs of PalestineArab countries are ready to fully recognize Israel in a future deal: BidenUkraine needs help now due to high risk of Russian offensive in June: ZelenskyJapan deaths linked to red yeast rice supplements rise to 5British army allows beards ending a 100-year banGevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of KoreaUS provides Maryland $60 million to start rebuilding collapsed Baltimore bridgeApple will present new iPad Pro and iPad Air tablets in early May: What changes will they have?Selling Sunset TV series’ star chooses strange, revealing outfit for playing golfOil Prices UpWe have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bonds
Most Popular