Միխայիլ Եֆրեմովն առաջարկել է ստեղծել «բանտային թատրոն»
ԱշխարհԴերասան Միխայիլ Եֆրեմովը, որին Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի համար դատապարտել էր 8 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում, հայտարարել է ռուսական բանտային թատրոն ստեղծելու անհրաժեշտության մասին։ «Եֆրեմովն այսօր հայտարարեց ռուսական բանտային թատրոն ստեղծելու անհրաժեշտության մասին», - Տելեգրամի իր ալիքում գրել է իրավապաշտպանը:
Եֆրեմովի մասնակցությամբ դժբախտ պատահարը տեղի էր ունեցել հունիսի 8-ի երեկոյան՝ Մոսկվայի կենտրոնում: Ինչպես պարզել է հետաքննությունը, հարբած վիճակում գտնվող դերասանը դուրս էր եկել բարից, նստել «Jeep Grand Cherokee»-ի ղեկին, կորցրել կառավարումը և մեքենայով անցել հանդիպակաց գոտի, որտեղ բախվել էր «Lada» -ին: Վթարի արդյունքում՝ առցանց խանութի առաքիչ Սերգեյ Զախարովը մահացել էր հիվանդանոցում: