Մինսկում Լուկաշենկոյի կողմնակիցներն անցկացրել են «խաչի երթ»
WorldՉորեքշաբթի երեկոյան Մինսկի կենտրոնում տեղի է ունեցել խաղաղ քաղաքացիական երթ՝ ի պաշտպանություն Բելառուսում կայունության և անվտանգության ապահովման։ Միջոցառմանը, որը մասնակիցներն իրենք որակեցին որպես «խաչի երթ», մասնակցում էր շուրջ 200 մարդ, որոնք հիմնականում հանրապետության ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմնակիցներն էին: Երթի մասնակիցները ժամը 19.00-ին հավաքվել են Անկախության հրապարակում, որը մայրաքաղաքում զանգվածային գործողությունների մասնակիցների ամենահայտնի հավաքատեղիներից մեկն է, որից հետո կազմակերպված շարասյունով երթով շարժվել ենդեպի Հաղթանակի հրապարակ: Ճանապարհին երթի մասնակիցները կարգախոսներ են վանկարկել ՝ ի պաշտպանություն Լուկաշենկոյի, ինչպես նաև իրենց երկրի միասնության, կայունության և բարգավաճման: