Ուսումնամարզական թռիչքներ են, խուճապի կարիք չկա. Շուշան Ստեփանյան
ԲլոգոսֆերաՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է լրատվամիջոցներից մեկում հայտնված տեղեկությանը, թե «Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարորդները խուճապի են մատնվել»:
«Ուսումնամարզական թռիչքներ են, անվտանգության կանոնների պահպանմամբ․․․ խուճապի կարիք չկա:
Հ․ Գ․ ավիացիոն տեխնիկայի գերցածր բարձրության թռիչքները կոնկրետ վարժաձևեր են և հրապարակելն էլ պարտադիր չէ»,- գրել է Ստեփանյանը: