Россия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосе Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна 

Զրպարտանք ու «մարտեր` առանց կանոնների». ինչո՞ւ են Փաշինյանն ու թիմակիցները խուսափում գաղափարական պայքարից

Аналитический

Թեև ընդունված է համարել, որ քաղաքականության մեջ կեղտոտ խաղերը և մարտերն` առանց կանոնների ընդունված են, այնուամենայնիվ փաստենք, որ անգամ այս ոլորտում առկա են գրված և չգրված բարոյական նորմեր, որոնց խախտելը պատժելի է՝ առաջին հերթին հասարակության կողմից, քանի որ հասարակությունը փոխում է վերաբերմունքը այդ խախտումները թույլ տված պաշտոնյաների, քաղաքական ուժերի հանդեպ: Հայաստանի հեղափոխական իշխանությունները, սակայն, կարծես թե տեղյակ չեն վերը նշված նորմերի մասին, այդ մասին են վկայում այն բազմաթիվ զրպարտանքները, մեղադրանքները և անձնական տիրույթ տեղափոխված քաղաքական ռազբորկաները, որոնցով այսօր լի է Հայաստանի ներքաղաքական դաշտը: 

Համացանցում այսօր քննարկվում է վարչապետ Փաշինյանի գրառումը, որտեղ վերջինս, փորձելով պաշտպանել ԿԳՄՍ նախարար իր թիմակցին, ակնարկել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քրեական գործը, որը վաղուց փակվել է՝ դատարանի արդարացնող վճռով: Սակայն, այդ հանգամանքը չի խանգարում Փաշինյանին նորից ու նորից շրջանառել քրեական գործը՝ այդպիսով փորձելով հակադարձել ԲՀԿ-ի և անձամբ Գագիկ Ծառուկյանի կողմից ոլորտում առկա թերացումների մասին հայտարարություններին, որը վերջինս արել է մարզային իր այցելությունների ընթացքում: Հետաքրքիր է, որ մի դեպքում դատարանի արդարացնող վճռի վրա կարելի է աչք փակել և ամեն հնարավոր կերպ թմբկահարել քրեական գործի գոյության փաստը, իսկ մյուս դեպքում միանգամայն նորմալ է դատված անձին նախարարի պաշտոն տալը: Վարչապետի գրառումը լայն հանրային արձագանքի արժանացավ, շատերը այդ քայլը դիտարկեցին էժան և երկրի ղեկավարին ոչ հարիր, նաև հիշեցրին, որ Փաշինյանին սույն քրեական գործը առանձնապես չի հուզել ՝ ԲՀԿ հետ քաղաքական հուշագիր կնքելիս:

Եվ գաղափարական այս սնանկության խնդիրը առկա է ողջ իշխանական թիմում: Այսպես օրինակ՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանից: Դատարանը իր վճռում մեջբերել է նաև Արսեն Թորոսյանի կողմից Ֆեյսբուքի ուղիղ եթերում արած այն արտահայտությունները, որոնց համար Արա Մինասյանը դատի էր տվել Թորոսյանին: Դրանք են՝ «Մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումներն այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում: Այսինքն՝ մենք մինչև հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու», «…չի դադարում էդ թալանը և այսպես ասած՝ վատնումը»: Ըստ դատարանի վճռի՝ Արսեն Թորոսյանը պետք է հայտարարի, որ այդ արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը, որոնք հերքում է: Բազմաթիվ տարիների ընթացքում իր կյանքը համակարգին նվիրած բժշկին վարկաբեկեցին միայն այն պատճառով, որ վերջինս Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրն էր, իսկ երբ դատարանը Արսեն Թորոսյանի առջև դրեց անհիմն վարկաբեկման փաստը, վերջինս պարզապես ջնջվեց սոցիալական ցանցերից՝ որպեսզի ներողություն չխնդրի: 

Հանրության հիշողության մեջ թարմ է ԱԱԾ նախկին պետ՝ Արթուր Վանեցյանի դեմ կազմակերպված կիրակնօրյա «սպեցօպեռացիան»:  Փաշինյանի ընտանիքին պատկանող ՀԺ–ում տպվագրված հոդվածում Վանեցյանի դեմ հետևյալ հիմնական գաղափարն էր դրված՝ նա վատ մարդ է, անազնիվ է ընկերական հարաբերություններում ու երկերեսանի է։ Սա նշանակում է, որ Փաշինյանը Վանեցյանի դեմ քաղաքական պայքարի գործիքակազմ չուներ և որոշել էր նրա իմիջին հարվածել բարոյական հարթության մեջ։ Եվ դա եղավ անմիջապես այն բանից հետո, որբ ԱԱԾ նախկին պետը հայտարարեց ակտիվ քաղաքականության մեջ մտնելու մասին: 

Հրայր Թովմասյանն էլ Նիկոլ Փաշինյանին դատի է տվել վարչապետի այն հայտարարության համար, որ Թովմասյանը «ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս իրեն ինչ-որ ծառայություններ է առաջարկել»: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին: Այնուհետ, Նիկոլ Փաշինյանը հրապարկեց մի գրիչի նկար և ասաց, որ այն իրեն նվիրել է Հրայր Թովմասյանը։ Պարզվեց՝ դա տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ: Փաշինյանի՝ Թովմասյանին վարկաբեկելու ցանկությունը հասկանալի է, վերջինս որևէ կերպ չէր համաձայնվում զիջել ՍԴ-ն, և այդ վարկաբեկման գործընթացում իշխանությունները չխորշեցին մտնել անձնական և ընտանեկան տիրույթ՝ ներքաշելով նաև Թովմասյանի հորը և դստերը: 

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ակտիվացման լուրերի ֆոնին իշխանական քարոզչամեքենան ակտիվացրեց թեզերը յոթ շրջանները հանձնելու մասին՝ այսպիսով Սարգսյանին պետական դավաճանի ամպլուա ստեղծելու նպատակ հետապնդելով: Մյուս կողմից էլ հանրությանը չի ներկայացվել գեթ մեկ ապացույց, որ Սարգսյանի ընտանիքի անդամները, մասնովորապես եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, 50/50 բիզնեսների փայատեր էր, կամ էլ կանգնած էր Լիբանանում Սանիտեքի ֆինանսական մախինացիաների հետևում: Մինչդեռ այդ մասին ուղիղ տեքստով հայտարարում էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հեղափոխական թիմը թիրախավորել է անգամ հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, այն բանից հետո, երբ վերջիններս հանգդնեցին քննադատել իշխանությունների՝ ազգային արմատներից, կրոնից հեռանալու քաղաքականությունը կամ էլ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մակարդակով խոսեցին՝ կալանավորներին համավարակի պայմաններում ազատ արձակելու քրիստոնեական քայլի անհրաժեշտության մասին՝ հիաշատակելով նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այսպես՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեիպիսկոպոս Կճոյանին մեղադրանք առաջադրվեց ապրիլի 13-ին՝ Կաթողիկոսի ելույթի հաջորդ իսկ օրը և այն կապված է տարիներ առաջ մեծ աղմուկ բարձրացրած Կիպրոսի օֆշորային սկանդալի հետ, որի կիզակետում էին հայտնվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նույն ինքը` Կճոյանը։ Դեռ տարիներ առաջ նախկին իշխանությունների օրոք էր գործ հարուցվել, սակայն մեղադրանք էր առաջադրվել միայն մեկ անձի։ Արշավ սկսվեց նաև Գարեգին Բ-ի դեմ, «Իմ քայլի» պատգամավորները, մեկը մյուսին հերթ չզիջելով, ակնարկում էին վերջինիս ընտանիքի առկայության մասին, ինչը, ըստ նրանց, հակասում է կուսակրոնության գաղափարին:  Ի դեպ, այդ տեղեկատվությունը բազմիցս հերքվել է Մայր Աթոռի կողմից:

Վերը բերված օրինակները ընդամենը մի քանիսն են այն տասնյակ դեպքերից, երբ օրվա իշխանությունները, չունենալով բավական գաղափարական հիմք ու հիմնավորում քաղաքական պայքարի դաշտում, խաղը տեղափոխում են անձնական, բարոյական դաշտ, ինչով ընդամենը ի ցույց են դնում սեփական անլրջությունը, գաղափարական սնանկությունը, քաղաքական բանավեճին պատրաստ չլինելը և զբաղեցրած բարձր պաշտոններին մասնագիտական անհամապատասխանությունը: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Левон Кочарян: Нахожусь в отделе полиции ВедиБлинкен прибыл в ПекинФранция подтверждает свою поддержку Армении: Габриэль Атталь выступил на мероприятии в память Геноцида армянПо всей Армении проходят акции неповиновения: полицейские подвергают граждан приводусАспрам Крпеян: Полицейские обязаны служить Армении, а не интересам Азербайджана и ТурцииЗахарова заявила, что трехстороннее заявление от 9 ноября остается актуальнымСпикер парламента Армении: Покупка газа у Азербайджана – очень хороший вариантРоссия поддерживает регулирование всех без исключения вопросов между Арменией и Азербайджаном исключительно дипломатическими методамиГарник Даниелян доставлен в Ноемберянскую больницуАнаит Аванесян заверила в своей готовности разделить с Николом Пашиняном ответственностьПапа Римский снова высказался о войнах в мире, упомянув УкраинуАнанян: Запад дал понять, что режим может пробыть у власти в Армении максимум до 2026 годаВ Кении погибли около 40 человек из-за наводненияВ Ереване граждане перекрыли перекресток улиц Хоренаци и ЗакиянаЗахарова: В России всегда воспринимали Геноцид армян как собственную боль и бедуВ Армении полицейские подвергли приводу нескольких граждан, перекрывших автодорогу Ереван-МегриПравительство предоставило паралимпийской сборной Армении 12,5 млн. драмовВ Буэнос-Айресе было организовано шествие, посвященное 109-й годовщине Геноцида армянГраждане перекрыли также автодороги Ереван-Мегри и Ереван-СеванПресс-секретарь спикера: Национальное Собрание Армении не получало никакого письма из РоссииПравительство Армении приняло решение об открытии генерального консульства в ТебризеВ Армении школьные выпускные экзамены станут вступительными экзаменами в вузыПо случаю годовщины Геноцида армян в Вашингтоне прошел ежегодный Марш справедливостиМИД Кувейта приветствует соглашение, достигнутое между Арменией и Азербайджаном о делимитации границThermonator: В США начались продажи мечущего пламя робота։ Для чего он будет использоваться? В Армении 29 апреля начнется летний призыв в армиюМы должны действовать сейчас, чтобы привлечь Азербайджан к ответственности: Роберт Кеннеди-младшийАрмения стоит, она пишет свое будущее и будущее своего народа: Габриэль АттальРоссия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосеАрцахские учителя могут повторно воспользоваться программой поддержки в случае досрочного прекращения договораТавушцы перекрыли мост КиранцаВ Ереване при невыясненных обстоятельствах погиб мотоциклист«Тавуш во имя Родины»: Школьники приграничного с Азербайджана села Баганис устроили забастовкуПремьер-министр Испании приостановил исполнение своих обязанностей из-за обвинений в адрес супругиВ столице Армении состоятся соревнования по бегу «Ереванский марафон»Салливан: США поставили Украине ракеты дальнего радиуса действия ATACMSАрмения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфереВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 25 АПРЕЛЯВажный шаг на пути к достижению прочного и достойного мирного соглашения: Госдеп США о делимитации границАрмении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян
Самое популярное