Արսեն Ջուլֆալակյանն այլեւս պատգամավոր չէ. նա հետ չվերցրեց իր դիմումը
ՔաղաքականԱյսօր լրացավ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին Արսեն Ջուլֆալակյանի դիմումի հրապարակման 7-րդ օրը։
NEWS.am-ի տեղեկություններով՝ Ջուլֆալակյանն իր դիմումը հետ չի վերցրել։ Այսինքն՝ Ջուլֆալակյանն այսօրվանից դադարում է պատգամավոր լինել: