«Վերնախավերը խելագարված»
ԲլոգոսֆերաՊատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում «Վերնախավերը խելագարված» վերնագրով գրառում է կատարել:
Այվազյանը, մասնավորապես, գրել է.
«Եթե Եղիշե Չարենցը ողջ լիներ, այսօր նա կգրեր ոչ թե «Ամբոխները խելագարված», այլ «Վերնախավերը խելագարված» նոր մի պոեմ։ Որովհետև 2020 թ. աշխարհի շատ պետությունների կառավարությունները պատերազմ են մղում սեփական ժողովուրդների դեմ։ Հայաստանը, ցավոք, այդ պետությունների շարքում է։ Բայց ահա ևս մեկ խամաճիկ կառավարության գործունեության տխուր արդյունքը, որի մասին, կարծում եմ, օգտակար է տեղեկանալ։
Կորոնավիրուսային դրակոնյան կարանտինների պատճառով Նոր Զելանդիայի տնտեսությունը մեծ անկում է ապրել: Երկրի ՀՆԱ-ն այս տարվա ապրիլ-հունիսին նվազել է ավելի քան 12%-ով: Կտրուկ ռեցեսիան գրանցվել է երկրի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում: Ընդհանուր առմամբ սպառողական ծախսերը կրճատվել են ավելի քան մեկ քառորդով: Արտադրության մակարդակը՝ մեկ հինգերորդով: Ընդ որում, կորոնավիրուսից, ըստ պաշտոնական տվյալների, մահացել է ընդամենը 25 մարդ։ Իսկ ահա տնտեսական այս չափի անկումն ու կարանտինային սահմանափակումները խլելու են տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր, շատերն էլ խելագարվել են ու դեռ խելագարվելու են։ Գժե՛ր, գժվե՛ք։
Նոր Զելանդիայի տնտեսության մասին տեղեկությունները քաղել եմ հետևյալ նյութերից՝
Covid pushes New Zealand into worst recession in years
https://www.bbc.com/news/business-54186359
Экономика Новой Зеландии переживает сильнейшую рецессию за последние 33 года
https://www.tvr.by/…/ekonomika_novoy_zelandii_perezhivaet_…/
Новая Зеландия впервые с 2008 года столкнулась с рецессией
https://currency.com/…/novaya-zelandiya-vpervye-s-2008-goda… »: